ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
EREVAN.TV » ENEWS » «Դուք ռմբակոծում եք հիվանդանոցները, խաղաղ բնակիչներին կասետային և ֆոսֆորային ռումբերով․ դրանք արձանագրել են #BBC-ի թղթակիցներն Ստեփանակերտում»․ #BBC-ին ծանր դրության մեջ է դրել Ալիևին

TV SERIES


«Դուք ռմբակոծում եք հիվանդանոցները, խաղաղ բնակիչներին կասետային և ֆոսֆորային ռումբերով․ դրանք արձանագրել են #BBC-ի թղթակիցներն Ստեփանակերտում»․ #BBC-ին ծանր դրության մեջ է դրել Ալիևին



BBC-ի թղթակից Օրլա Հերինն Ալիևի հետ ունեցած հարցազրույցի ընթացքում ներկայացրել է փաստեր, որոնք Ալիևը չի կարողացել մեկնաբանել և ստիպված որակել է որպես «ֆեյք նյուզ»։
Հերինն Ստեփանակերտում BBC-ի թղթակիցների կողմից արձանագրված փաստերն է ներկայացրել․ «Նրանք Ստեփանակերտում են եղել հոկտեմբերի 1-3-ը։ Նրանք հանկարծակի գնդակոծություններին ներկա են եղել։ Հարված է հասցվել բուժհաստատություններին, ավերվել են բազմահարկ բնակելի շենքեր։ Երբ մարդիկ փորձել են փախչել, երկնքում եղել են ԱԹՍ-ներ, գնդակոծություններ։
Այս ամենը շշուկներ չեն։ Այս ապացույցները տեսել և նկարահանել են BBC-ի լրագրողները»,- ասել է Հերին։
«Ես կասկածում եմ այդ ապացույցներին։ Դրանք ֆեյք նորություններ են»,- ասել է Ալիևը։
Լրագրողի այն հարցին, թե «դուք մեղավոր չե՞ք կարող լինել, և բոլորը կեղծ տեղեկատվությո՞ւն է»։
Ալիևը պատասխանել է․ «Բացարձակապես»։
Նա նաև մերժել է Human Rights Watch-ի՝ խաղաղ բնակիչների դեմ կիրառված կասետային ռումբերի վերաբերյալ ապացույցները։
- Մենք չենք կիրառել դրանք։ Դա ֆեյք նորություն է։
- Բոլորը ֆեյք նորություննե՞ր են։
- Իհարկե, ինչո՞ւ ոչ։


Новые фильмы

Новые Мультфильмы

«Դուք ռմբակոծում եք հիվանդանոցները, խաղաղ բնակիչներին կասետային և ֆոսֆորային ռումբերով․ դրանք արձանագրել են #BBC-ի թղթակիցներն Ստեփանակերտում»․ #BBC-ին ծանր դրության մեջ է դրել Ալիևին » EREVAN.TV