ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
EREVAN.TV » ENEWS » Թուրքիան չի ողջունում Բայդենի հաղթանակը

TV SERIES


Թուրքիան չի ողջունում Բայդենի հաղթանակը



Թուրքական իշխանամետ «Ենի Շաֆակ» թերթի գլխավոր խմբագիր Իբրահիմ Կարագյուլը Թվիթերի իր էջում մեկնաբանել է ԱՄՆ նախագահական ընտրությունները, մասնավորապես, նախագահի թեկնածու Ջո Բայդենի հաղթանակը: Կարագյուլը հիշեցրել է Բայդենի խոսքերը. «Մենք կաջակցենք ընդդիմությանը, կտապալենք Էրդողանին»: Այս համատեքստում նա Բայդենին անվանել է «Թուրքիայի թշնամի»: Կարագյուլը նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Թուրքիայի ընդդիմության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն արդեն շտապել է շնորհավորել Բայդենին՝ տեղեկացնում է Ermenihaber-ը:
 
Պարբերականը հիշեցնում է, որ Բայդենը Էրդողանի մասին նման հայտարարություն էր արել դեռ 2019-ի դեկտեմբերին, որին թուրքական կողմը խիստ քննադատական ուղերձներով պատասխանեց տարբեր մակարդակներով, ավելի քան 8 ամիս անց՝ 2020-ի օգոստոսին: Այդ կերպ թուրքական կողմը փորձեց ցույց տալ ԱՄՆ նախագահ Թրամփին, որ ինքն է Թուրքիայի նախընտրած թեկնածուն:
 
Կարագյուլը ԱՄՆ-ին նաև անվանել է «նոր հիվանդ մարդ»: Հիշեցնենք, որ երկար ժամանակ Օսմանյան կայսրությունն իր թույլ տնտեսության համար կոչվում էր «Եվրոպայի հիվանդ մարդ»: Այս արտահայտությունը շրջանառության մեջ է դրել Ռուսաստանի կայսր Նիկոլաս I-ը 1853 թվականի հունվարի 9-ին, իսկ հետո 1860 թվականի մայիսի 12-ին ամերիկյան The New York Times-ը թարմացրեց այն:
 
1lurer.am

Новые фильмы

Новые Мультфильмы

Թուրքիան չի ողջունում Բայդենի հաղթանակը » EREVAN.TV