ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
EREVAN.TV » ENEWS » «Եթե մեկ տարի առաջ համաձայնված լինեինք տարածքների վերադարձման բանաձևին, կունենայինք ավելի լավ վիճակ»․ Փաշինյան

TV SERIES


«Եթե մեկ տարի առաջ համաձայնված լինեինք տարածքների վերադարձման բանաձևին, կունենայինք ավելի լավ վիճակ»․ Փաշինյան



«Ինչո՞ւ պատերազմից մի քանի օր անց չկանխեցինք դրա հետագա զարգացումը։ Նախ սկզբնական շրջանում պատերազմը բավականին հաջող էր ընթանում հայկական կողմի համար, և պատերազմի կանխման պայմանը, եթե ռազմաճակատում մեծ հաջողություն չէինք ունենում, մնում էր նույնը՝ հինգ տարածքի վերադարձ՝ առանց Լեռնային Ղարաբաղի ճշգրտման և մեխանիզմների»,- ուղիղ եթերում ասաց վարչապետը՝ նշելով, որ այդ պայմանին և՛ ինքն էր դեմ, և՛ ժողովորդը դեմ կլիներ։
     «Պատերազմի մեկնարկից հետո խոսքը լինելու էր ոչ թե հինգ, այլ յոթ տարածքների մասին, ընդ որում՝ ավելի ընդլայնված սեգմենտով։ Այդ փուլերից որևէ մեկում նման որոշում չկայացվեց, որովհետև մենք ուզում էինք բեկել պատերազմի ընթացքը։ Այսպիսի ցավոտ որոշում կայացվեց այն ժամանակ, երբ ակնհայտ դարձավ, որ մենք պատերազմի ընթացքը բեկելու հնարավորություն չունենք և մեր առջև դրված էր վատթարագույնից խուսափելու խնդիր»,-ասաց վարչապետը։
     «Եթե մեկ տարի առաջ համաձայնված լինեինք տարածքների վերադարձման բանաձևին, կունենայինք ավելի լավ վիճակ, քան ունենք այսօր»,- հավելեց նա։

Новые фильмы

Новые Мультфильмы

«Եթե մեկ տարի առաջ համաձայնված լինեինք տարածքների վերադարձման բանաձևին, կունենայինք ավելի լավ վիճակ»․ Փաշինյան » EREVAN.TV