ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
EREVAN.TV » ENEWS » Զգուշացնում էի՝ ունենք մարդկային ռեսուրսների կարիք․ Հարությունյան

TV SERIES


Զգուշացնում էի՝ ունենք մարդկային ռեսուրսների կարիք․ Հարությունյան



Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ այսօր ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ուղիղ եթերում հանդես է եկել ուղերձով՝ պատերազմական օրերին տիրող իրավիճակի մասին:
Նա, մասնավորապես, ասել է. ՛՛Առաջին անգամ ես ահազանգել եմ հոկտեմբերի 3-ին, երբ հակառակորդը, գրավելով Մատաղիսը և Թալիշը, վտանգել էր մեր ամբողջ հյուսիսային հատվածը, երբ Եղնիկներ կոչվող տեղամասում զորքի մի մասը խուճապահար փախչում էր, չունեինք ռեսուրսներ մարդկային, որպեսզի կարողանանք առաջնագծում՝ գոնե Եղնիկներում գտնվող մեր տղաների թիկունքը պահել։ Այդ օրը վաղ առավոտյան ես կոչ եմ արել և ասել՝ ես գնում եմ առաջնագիծ։
Ինձ համար այդ օրը պարզ էր, որ զորքի մի մասը խուճապի մեջ էր, ոչ թե Պաշտպանության բանակի, զինված ուժերի, այլ առաջնագծում եղած  զորքի՝ տարբեր կամավորականների և այլն։
 
Այդ օրը, երբ որ հատուկ ստորաբաժանումների հետ պետք է գնայինք ՀՀ-ից եկած մեր Ազգային անվտանգության ամենաուժեղ, էլիտար ստորաբաժանումները և նաև Արցախից հրաժարվել են գնալ Եղնիկներ։ Խնդրել եմ, աղաչել եմ, ասել եմ՝ ձեր առջև ես եմ գնալու, ստացել եմ բացասական պատասխան՝ չեն եկել։ Թողել են երկրի նախագահին մենակ առաջնագիծ գնալու ժամանակ։ Դրա մասին այսօր արտահայտվում եմ, որովհետև ստիպված եմ արտահայտվել՛՛:
 
Նախագահն ասել է, որ  շատ քիչ զորք միացավ իրեն, ու իրենք կարողացան կատարել այն խնդիրը, և դրա շնորհիվ Եղնիկները գտնվում են ամբողջությամբ մեր վերահսկողության տակ։
՛՛Հոկտմեբերի 3-ին կոչ եմ արել և ասել՝ օրհասական վիճակում ենք՝ մարդկային ռեսուրս է պետք, մյուսն արդեն տեսել եք հոկտեմբերի 18-ին և այլն։ Ամեն անգամ զգուշացնում էի՝ ունենք մարդկային ռեսուրսների կարիք՛՛,-հավելել է Հարությունյանը։
Նախագահը հիշեցրել է, որ մի քանի օր առաջ ռուս վերլուծաբաններից մեկը կարծիք էր հայտնել, որ եթե հայերը ուզում են հաղթել Ղարաբաղյան պատերազմում, պետք է մոբիլիզացնել մինչև 80-100 հազար մարդ:
Հարությունյանն ասել է, որ չի ուզում կոնկրետ թվեր ասել, թե ինչքան կամավորական ու պահեստազոր է միացել, բայց, ըստ նրա, զորքին թողել են մենակ. ՛՛Կամավորական ջոկատներ կային շատ, որոնց մի մասը բարեխղճորեն մինչև վերջին օրը, մինչև վերջին պահը կատարել է իր խնդիրը, մի մասը մի օր էլ չի մնացել՛՛: Նա հավելել է, որ պահեստազորից համալրված ստորաբաժանումները ևս եկել են՝ մի մասը մի քանի ժամ, մի մասը՝ մի քանի օր։

Новые фильмы

Новые Мультфильмы

Զգուշացնում էի՝ ունենք մարդկային ռեսուրսների կարիք․ Հարությունյան » EREVAN.TV