ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
EREVAN.TV » ENEWS » «ԱԽ քարտուղարը մեր ազգային խայտառակության մյուս մեղավորներից մեկն է». Արմեն Աշոտյան

TV SERIES


«ԱԽ քարտուղարը մեր ազգային խայտառակության մյուս մեղավորներից մեկն է». Արմեն Աշոտյան



ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱԽ քարտուղարը մեր ազգային խայտառակության մյուս մեղավորներից մեկն է։
Չգիտեմ, թե պատերազմի օրերին կոնկրետ ինչով է զբաղվել։ Բայց հստակ գիտեմ, թե ինչ էր անում դրանից առաջ։
Նախ՝ զտարյուն սորոսական էր աշխատում, թուրքերի և ադրբեջանցիների հետ գրանտային տաշիտուշիների նվիրյալ ջատագովն էր։
Հետո՝ 2018-ի ապրիլին լծվել էր պետությունը կազմաքանդելու դավադիր ծրագրին, որից հետո ստացավ իր հագով մի քանի չափս մեծ, իր ուղեղի ծալքերից մի քանի անգամ խորը գիտակցում պահանջող, բայց երկրի համար կարևորագույն պաշտոններից մեկը։
Հետո իր և իր նմանների պատճառով առաջացած անվստահության հետևանքով անվտանգության ոլորտում խզվեցին տարիների լուրջ ու հիմնարար կապերը Ռուսաստանի հետ։
Հետո նա տարաբնույթ գործուղումների էր գնում և ելույթներ ունենում, որոնցում, որպես կանոն, Արցախի հարցի արծարծումը բացակայում էր։
Հետո ազգային անվտանգության նոր ռազմավարության մեջից ջնջեց, վերացրեց Արցախի Հանրապետություն հասկացությունը, ինչի մասին հենց հաջորդ օրը ես մեծ աղմուկ բարձրացրեցի։
Հետո, տավուշյան մարտերի մասին մի լավաշ գրեց, որտեղ ադրբեջանական ագրեսիան կապեց բացառապես նավթի միջազգային գների հետ, և չտեսավ կամ չտենալու տվեց մեր գլխին կախվող թուրքական յաթաղանը։
Մեր ազգային պարտության բոլոր մեղավորներին պետք է դեմքով ճանաչել։
Շարունակելի»։

Новые фильмы

Новые Мультфильмы

«ԱԽ քարտուղարը մեր ազգային խայտառակության մյուս մեղավորներից մեկն է». Արմեն Աշոտյան » EREVAN.TV