ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
EREVAN.TV » ENEWS » Արցախյան պատերազմում զոհվել է 63 ոստիկան, վիրավորվել 156-ը, անհետ կորած է համարվում 7 ծառայող

TV SERIES


Արցախյան պատերազմում զոհվել է 63 ոստիկան, վիրավորվել 156-ը, անհետ կորած է համարվում 7 ծառայող



ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով պատերազմի օրերին ոստիկանների ծառայությանը: 
«Սեպտեմբերի 27-ին ադրբեջանա-թուրքական զորքերն ու վարձկան ահաբեկիչները լայնածավալ ռազմական գործողություններ սկսեցին Արցախի Հանրապետության դեմ։
Ազգը բանակ դարձած ոտքի էր կանգնել՝ պաշտպանելու մեր հայրերի ու պապերի արյան գնով պահած հող հայրենին, հայրենի հողի վրա ազատ, անկախ, արժանապատիվ ապրելու և արարելու իրավունքը, իսկ երբ վտանգ է սպառնում երկրի սահմաններին, ոստիկանը զինվոր է: Այդպես էր Արցախյան ազատամարտին, Ապրիլյան պատերազմին, այդպես էր նաև այս անգամ։
Պատերազմի առաջին օրերից ոստիկանության զորքերի շուրջ 3000 ծառայող հերթափոխերով մեկնեցին ռազմաճակատ։ Նրանք մասնակցեցին Քարվաճառի, Հաթերքի, Ջրականի, Բերձորի պաշտպանական մարտերին։
Ծանր մարտեր մղեցին հատկապես Շուշի-Լիսագոր ավտոճանապարհին հարակից տարածքում, ինչի ընթացքում ոստիկանության զորքերն ունեցան 37 զոհ, 32 վիրավոր, և մինչ այս պահը անհայտ կորած է համարվում 6 ծառայող։
Չափազանց կարևոր էին նաև ոստիկանության զորքերի հատուկ միջոցառումները՝ հայտնաբերելու և չեզոքացնելու Արցախ ներխուժող ահաբեկչական խմբերին՝ թույլ չտալով նրանց հասնել թիկունք։
Հայրենիքի պաշտպանությանը միացան նաև ոստիկանության կենտրոնական ապարատի, հատուկ նշանակության վարչության, պարեկապահակետային ծառայության գնդի, մարզային և տարածքային բոլոր ստորաբաժանումներից ծառայողներ։
Մի քանի հերթափոխով Արցախ մեկնեց ևս 3200 ոստիկան, որոնցից անմահացան 26-ը, վիրավորվեցին 124-ը և մինչ այս պահը անհայտ կորած է համարվում 1-ը։ Նրանք Ջրականի, Բերձորի, Շուշիի ու Մարտակերտի շրջանի տարբեր հատվածներում էին։
Ցավոք, պատերազմի ողջ ընթացքում ընկան ազգի նվիրյալ 63 ոստիկան, վիրավորվեցին 156-ը, և մինչ այս պահն անհետ կորած է համարվում ոստիկանության 7 ծառայող։
Փա՛ռք և հավերժ հիշատակ Հայրենիքի պաշտպանության համար անմահացած մեր բոլոր հայորդիներին։
Բացի դրանից՝ոստիկանության զորքերի ու ոստիկանության տարածքային ստորաբաժանումների շուրջ 1000 ծառայող մասնակցեց Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանությանը՝ զուգահեռ հանրապետությունում իրականացնելով իրենց անմիջական պարտականությունները։
Կանխվում և բացահայտվում էին հանցագործություններ, պահպանվում էր հասարակական կարգն ու անվտանգությունը, այդ թվում՝ ճանապարհային երթևեկության, իրականացվում էր հակահամաճարակային կանոնների պահպանման ուղղությամբ հետևողական աշխատանք, զինծառայողների ու կամավոր ջոկատների ուղեկցումներ դեպի ռազմաճակատ, ինչպես և ոստիկանները ներգրավված էին զորահավաքի կազմակերպչական աշխատանքներին և այլն»,- ասված է հայտարարության մեջ։


Новые фильмы

Новые Мультфильмы

Արցախյան պատերազմում զոհվել է 63 ոստիկան, վիրավորվել 156-ը, անհետ կորած է համարվում 7 ծառայող » EREVAN.TV