ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
EREVAN.TV » ENEWS » «Ցանկացած գնով իշխանությունը պահելը պատիվ չի բերում». Վարդան Հարությունյան

TV SERIES


«Ցանկացած գնով իշխանությունը պահելը պատիվ չի բերում». Վարդան Հարությունյան



Հասարակական գործիչ, իրավապաշտպան, հրապարակախոս Վարդան Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի՞նչ պետք է անի Փաշինյանը․
     Ցանկացած գնով իշխանությունը պահելը և իշխանությունից կառչելը նրան պատիվ չի բերում։ Վերջին հաշվով նա 2018-ի Նիկոլն է։ Պետք է կարողանա այդ Նիկոլին գնահատել։ Գոնե մի քիչ փորձել նմանվել այդ Նիկոլին։ Պետք է մի կողմ դնի սեփական բացառիկության մասին ունեցած միֆը։ Բավական է, 2․5 տարի ապրել է այդ միֆով, կերակրել է դրանով իր շրջապատի մարդկանց։
     Անիմաստ ու ոչինչ չասող կադրային փոփոխություններ անելու փոխարեն պետք է հանդես գա ժողովրդին ուղղված հայտարարությամբ, որտեղ հստակ պետք է ասի, որ հրաժարական է տալու, բայց պատասխանատվության իր չափը գիտակցելով խնդրում է տալ իրեն 5 ամիս, 6 ամիս, 9 ամիս ժամանակ (տրամաբանական ժամանակահատված), որը պետք է լինելու ընտրությունների և կուսակցությունների մասին նոր օրենքների ընդունման և ազատ, արդար ու թափանցիկ ընտրությունների կազմակերպման համար։
     Իշխանափոխությունը Հայաստանում պետք է լինի անցնցում և իրավական։
     Փաշինյանին ուժով հեռացնելու բոլոր փորձերը պետք է ձախողվեն։ Ամեն ինչ պետք է լինի ընտրությունների միջոցով։ Սեղանին մեր երեխաների ճակատագիրն է․ յուրաքանչյուրիս երեխայի»:

Новые фильмы

Новые Мультфильмы

«Ցանկացած գնով իշխանությունը պահելը պատիվ չի բերում». Վարդան Հարությունյան » EREVAN.TV