ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
EREVAN.TV » ENEWS » Կարող եմ ասել, թե վարչապետն ի՛նչ է պատասխանել Պուտինին, որ օգնություն չի խնդրել, բայց չեմ ասի. Մովսես Հակոբյան

TV SERIES


Կարող եմ ասել, թե վարչապետն ի՛նչ է պատասխանել Պուտինին, որ օգնություն չի խնդրել, բայց չեմ ասի. Մովսես Հակոբյան



ՀՔԾ  ինձ չեն կանչել մեղադրանք առաջադրելու համար, այլ իմ ելույթի մեջ եղած հանցակազմի վերաբերյալ նյութեր նախապատրաստելու համար, որեւէ կարգավիճակ չեն տվել: Այս մասին այսօր ՛՛Արմնյուզին՛՛ տված հարցազրույցում ասաց Արցախի հերոս, գեներալ-գնդապետ, Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը: 
Նա, մասնավորապես, ասաց. ՛՛Իմ նպատակը չի եղել այն, որ հասարակությունն ինչ-որ ձեւով արձագանքի, իմ նպատակը եղել է, որ այսօրվա իշխանությունը, այս ծանր պահին հետեւություններ անի թույլ տված սխալներից եւ համապատասխան միջոցառումներ իրականացնի մեր երկիրը այս ծանր վիճակից հանելու համար:
Եթե ուշադիր եք եղել, ես ոչ մի գնահատական չեմ տվել, ես նշել եմ թերությունները: Անելիքները այն կառույցներինն են, որոնք ի վիճակի են իրավիճակը շտկելու: Իսկ եթե իմ ասածների մեջ կա հանցակազմ, դա իմ գործը չի, իմ գործը մատնանշելն է եւ շտկելը՛՛:
Հակոբյանը խոսեց նաեւ վարչապետի խոսնակի հայտարարության մասին, որ վարչապետը սեպտեմբերի 27-ին եւ 29-ին հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահի հետ, մինչդեռ ինքն ասել էր, թե մինչեւ ամսի 30-ը նման բան չի եղել:
Այս առնչությամբ Հակոբյանը նշեց. ՛՛Ես ասել եմ, որ վարչապետը չի զանգել մեր ռազմավարական դաշնակցին եւ օգնություն խնդրել, դա ընկալեցին, որ չի զանգել առհասարակ: Ոչ, զանգել է, ամեն օր, օրը մի քանի անգամ, բայց մինչեւ ամսի 30-ը օգնություն չի խնդրել: Իսկ եթե ուզում եք ավելի մանրամասն, կարող եմ ասել, թե վարչապետն ինչ է պատասխանել, որ օգնություն չի խնդրել, բայց չեմ ասի՛՛:

Новые фильмы

Новые Мультфильмы

Կարող եմ ասել, թե վարչապետն ի՛նչ է պատասխանել Պուտինին, որ օգնություն չի խնդրել, բայց չեմ ասի. Մովսես Հակոբյան » EREVAN.TV