ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
EREVAN.TV » ENEWS » Ադրբեջանը Պեգովի գործով միջնորդություն է ուղարկել ՌԴ

TV SERIES


Ադրբեջանը Պեգովի գործով միջնորդություն է ուղարկել ՌԴ



Ադրբեջանի գլխավոր դատախազությունը պաշտոնական միջնորդություն է ուղարկել Ռուսաստանի դատախազությանը` իրավաբանական օգնություն ստանալու համար՝ խնդրելով հետաքննել ռազմական լրագրող Սեմյոն Պեգովին, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Հիշեցնենք, որ Սեմյոն Պեգովը WarGonzo նախագծի ստեղծողն է, նա Արցախյան պատերազմի ողջ ընթացքում տեղեկություններ է հաղորդել անմիջապես ԼՂ-ից:
Լրագրող Պեգովը դա բացատրում է նախագծի մասնակիցների ՛՛բացահայտման աշխատանքով՛՛: Նշենք, որ ավելի վաղ Բաքվում քրեական գործ էր հարուցվել Պեգովի նկատմամբ:
Ինչպես պարզաբանվում է՝ Ադրբեջանի գլխավոր դատախազության քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել հանրապետության պետական սահմանն առանց փաստաթղթերի անօրինական հատելու փաստերի, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը խախտելու մասին Պեգովի և Մերձավոր Արևելքի ու Կենտրոնական Ասիայի հետազոտությունների կենտրոնի տնօրեն, Ռուսաստանի քաղաքացի Սեմյոն Բաղդասարովի կոչերի առիթով, որոնք, ըստ դատախազության, բռնության սպառնալիքով էթնիկ ատելություն են սերմանում, որոնց կապակցությամբ կատարվում է հետաքննություն:
Նշվում է նաև, որ Պեգովն իր Տելեգրամ  ալիքում գրել է, որ Ադրբեջանի գլխավոր դատախազության ոչ մի սպառնալիք չի կարող ազդել WarGonzo նախագծի սկզբունքների և իրենց անձնական համոզմունքների վրա:

Новые фильмы

Новые Мультфильмы

Ադրբեջանը Պեգովի գործով միջնորդություն է ուղարկել ՌԴ