ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
EREVAN.TV » ENEWS » Իրավիճակը ԼՂ-ում չի սրի հակամարտությունը Դոնբասում․ Կրեմլ

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Իրավիճակը ԼՂ-ում չի սրի հակամարտությունը Դոնբասում․ Կրեմլ



ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը հիմք չի տալիս մտածելու, որ Կիևի ռևանշիստական տրամադրությունների պատճառով Դոնբասում  հնարավոր է իրավիճակի սրում՝ հաղորդում է tvzvezda.ru կայքը։
 
Ավելի վաղ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները համատեղ հայտարարություն էին ընդունել նոյեմբերի 10-ից Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի մասին: Հայտարարության համաձայն՝ Ադրբեջանը վերահսկողություն է Աղդամի, Ղազախի, Քելբաջարի և Լաչինի շրջանները: Հակամարտող կողմերն էլ պետք է փոխանակեն ռազմագերիներին:
 
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմը վերահսկելու համար ռուսական խաղաղապահ զորակազմ է տեղակայված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմեքենա և հատուկ տեխնիկա:
 
Կրեմլը շեշտում է, որ Ռուսաստանի համար կարևորը՝  ԼՂ-ում խաղաղությունը պահպանելն է, ինչպես նաև բոլոր տեղահանվածների, փախստականների վերադարձը ապահովելն է և խաղաղության պահպանման վերահսկողությունը։

Новые фильмы

Новые Мультфильмы