ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
EREVAN.TV » ENEWS » Մոտ 800 աշխատակից ազատման դիմում են գրել. Ucom–ում քննարկումներ են ընթանում

TV SERIES


Մոտ 800 աշխատակից ազատման դիմում են գրել. Ucom–ում քննարկումներ են ընթանում



Ucom հեռահաղորդակցման ընկերության մոտ 800 աշխատակից աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել։ Սա կարող է հանգեցնել ընկերության փլուզմանը, քանի որ այդ աշխատակիցների կեսն առանցքային պաշտոններ են զբաղեցնում։ Sputnik Արմենիային այս տեղեկությունը տրամադրեց ընկերությունում եղած աղբյուրը։

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Ucom-ի ու Beeline-ի հնարավոր ձուլման պատճառով տնօրենների խորհրդում խնդիրներ են առաջացել։ Իբրև թե որոշվել էր, որ Beelinе-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը Ucom-ի տնօրեն է նշանակվելու, ինչի հետ համաձայն չէին Ucom-ի հիմնադիր եղբայրներ Հայկ ու Ալեքսանդր Եսայանները։
«Ընկերության աշխատակիցները շարունակում են դիմումներ գրել այն բանից հետո, երբ Եսայանները որոշեցին հեռանալ։ Մարդիկ չեն ուզում Պյատախինի ղեկավարության ներքո աշխատել, բոլորն ընկերությունում խոսում են նրան տնօրեն նշանակելու մասին», - նշեց մեր աղբյուրը։
Նրա խոսքով՝ այս պահին ինչ-որ բանակցություններ են ընթանում, սակայն ընկերության «վերնախավից» բացի ոչ ոք չգիտի՝ ինչի մասին են բանակցում։ Մեր աղբյուրը հայտնեց, որ Եսայանները աշխատակիցների հետ որևէ քննարկում չեն ունեցել ու չեն խնդրել նրանց աջակցել իրենց այս հարցում։ Պարզապես մարդիկ դիմումներ են գրում ի նշան ղեկավարության հետ համաձայնության։
«Եթե դիմում դրած բոլոր աշխատակիցները որոշեն վաղվանից գործի չգալ, ապա ընկերության աշխատանքը կկանգնի, քաղաքացիներն էլ կարանտինի ընթացքում կապ չեն ունենա», - ընդգծեց մեր աղբյուրը։


Մեզ չհաջողվեց կապ հաստատել Ucom-ի մամուլի ծառայության հետ։ Կապ հաստատեցինք համահիմնադիր Ալեքսանդր Եսայանցի հետ, սակայն նա այս պահին զերծ մնաց որևէ մեկնաբանություն տալուց։
Մեզ հաջողվեց կապ հաստատել Beeline-ի մամուլի ծառայության հետ։ Այնտեղից տեղեկացրին, որ իրենց ընկերությունում ոչ մի փոփոխություն չի կատարվում, ու Պյատախինը շարունակում է զբաղեցնել գլխավոր տնօրենի պաշտոնը և չի պատրաստվում լքել այն։ Beeline–ը շարունակում է աշխատել սովորականի պես։
Հիշեցնենք, որ ապրիլի 9–ին հայտնի դարձավ, որ Ucom ընկերության կառավարման ողջ օղակը՝ բոլոր տնօրենների գլխավորությամբ, ինչպես նաև տեխնիկական ողջ անձնակազմը աշխատանքից ազատման դիմումներ են գրել։
2019 թվականի դեկտեմբերի 30-ին հայտնի դարձավ, որ Ucom-ը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` «Վեոն Արմենիա» ընկերությունը (ապրանքանիշը «Beeline») գնելու նպատակով:
Մինչև 2015 թվականին Orange Armenia–ն ձեռք բերելը ընկերությունում աշխատել է մոտ 800 մարդ։ Դրանից հետո Ucom–ն ընդունել է Orange–ի աշխատակիցներին, և ընկերությունում սկսել է աշխատել 1200 մարդ։ Այսօր այդ թիվը 1600–ի է հասել։

Новые фильмы

Новые Мультфильмы

Մոտ 800 աշխատակից ազատման դիմում են գրել. Ucom–ում քննարկումներ են ընթանում » EREVAN.TV