ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
EREVAN.TV » ENEWS » Արմավիրի մարզում Mercedes-ը մխրճվել է բնակչի տան մեջ՝ փլուզելով պատերն ու առաստաղը. կա վիրավոր

TV SERIES


Արմավիրի մարզում Mercedes-ը մխրճվել է բնակչի տան մեջ՝ փլուզելով պատերն ու առաստաղը. կա վիրավոր



Այսօր՝ մայիսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի բնակիչ՝ 31-ամյա Գարիկ Գրիգորյանը իր վարած Mercedes մակիշի ավտոմեքենայով Փարաքար գյուղի Երևանյան փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մխրճվել թիվ 65 տան տարածք։ Այս մասին հայտնում է Shamshyn.com-ը:
Վթարի հետևանքով Գ. Գրիգորյանը մարմնական վնասվածքերով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Նշվում է, որ բախման հետևանքով փլուզվել է բնակչի խոհանոցի պատը, առաստաղը, վնասվել է մեծ քանակի գույք, այդ թվում՝ կենցաղային։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Новые фильмы

Новые Мультфильмы

Արմավիրի մարզում Mercedes-ը մխրճվել է բնակչի տան մեջ՝ փլուզելով պատերն ու առաստաղը. կա վիրավոր » EREVAN.TV