ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
EREVAN.TV » ENEWS » Կրակոցներ՝ Առինջում. վնասել են դպրոցի դռան ապակին

TV SERIES


Կրակոցներ՝ Առինջում. վնասել են դպրոցի դռան ապակին



Մայիսի 29-ին, ժամը 17.05-ին, ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում էր ստացվել, որ Առինջ գյուղի դպրոցի մոտից կրակոցների ձայն է լսվում: Այս մասին հայտնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 17.00-ի սահմաններում գյուղի միջնակարգ դպրոցի բակում անհայտ անձը անհայտ զինատեսակից կրակել և վնասել է դպրոցի մուտքի դռան ապակին:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է կրակողի ինքնությունը: Մայիսի 30-ին, ժամը 13.15-ին, Առինջ գյուղի 25-ամյա բնակիչը ներկայացել է Կոտայքի բաժին և խոստովանել, որ դպրոցի բակում գազային ատրճանակից կրակել և պատահաբար վնասել է դպրոցի դռան ապակին: Նաև պարտավորվել է ատրճանակը ներկայացնել ոստիկանություն:
 
Նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Новые фильмы

Новые Мультфильмы

Կրակոցներ՝ Առինջում. վնասել են դպրոցի դռան ապակին » EREVAN.TV