ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
EREVAN.TV » ENEWS » Վանաձորում՝ Սանկտ Պետերբուրգ փողոցում, հայտնաբերվել է 55-60 տարեկան անձը չպարզված տղամարդու դի

TV SERIES


Վանաձորում՝ Սանկտ Պետերբուրգ փողոցում, հայտնաբերվել է 55-60 տարեկան անձը չպարզված տղամարդու դի



Այսօր՝ հունիսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 07:15-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Սանկտ-Պետերբուրգ փողոցի սկզբնամասում հայտնաբերվել է անձը չպարզված տղամարդու դի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության Բազումի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Հարությունյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են նաեւ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Դատաբժշկի նախնական եզրակացությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նախնական տեղեկություններով՝ տղամարդը հանկարծամահ է եղել: Ոստիկանությունը պարզում է մահացածի ինքնությունը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Новые фильмы

Новые Мультфильмы

Վանաձորում՝ Սանկտ Պետերբուրգ փողոցում, հայտնաբերվել է 55-60 տարեկան անձը չպարզված տղամարդու դի » EREVAN.TV