ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
EREVAN.TV » ENEWS » ՀՀ-ում չկա դեպք, երբ 20 դրամով ներմուծված դիմակը վաճառվի 200 դրամով․ Գեղամ Գևորգյան

TV SERIES


ՀՀ-ում չկա դեպք, երբ 20 դրամով ներմուծված դիմակը վաճառվի 200 դրամով․ Գեղամ Գևորգյան



Հստակ կարող եմ փաստել, որ ՀՀ-ում չկա դեպք, երբ 20 դրամով դիմակ ներմուծված լինի և վաճառված լինի 200 դրամով: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում վստահեցրեց ՀՀ ՏՄՊՊ հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը:
«Հաշվի առնելով աշխարհում դիմակների դեֆիցիտը, Հայաստան ներկրվել է մոտ 10 անգամ բարձր գնով դիմակ, և դա ամբողջ աշխարհում: ԵԱՏՄ մյուս երկրներում նույն վիճակն է»,-ասաց Գևորգյանը և հիշեցրեց, որ Հայաստանում որոշակի քայլեր ձեռնարկելուց հետո գինը բավականին իջել է:
Հանձնաժողովի նախագահը նաև տեղեկացրեց, որ երեք շուկաներում՝ դիմակի, ձեռնոցի, ալկոգելի, ուսումնասիրությունները շարունակվում են:
«Բժշկական կամ պաշտպանիչ դիմակների շուկայում և լատեքս ու նիտրի ձեռնոցների շուկայում ունենք հարուցված վարույթներ: Առաջին լսումը տեղի է ունեցել: Հիմա նորից տնտեսավարողները տեղեկատվություն են ներկայացնելու: Կարծում եմ՝ մոտ ժամանակներում վարույթի ավարտը տեղի կունենա և կհայտնենք»,-ասաց Գևորգյանը:

Новые фильмы

Новые Мультфильмы

ՀՀ-ում չկա դեպք, երբ 20 դրամով ներմուծված դիմակը վաճառվի 200 դրամով․ Գեղամ Գևորգյան » EREVAN.TV