ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
EREVAN.TV » ENEWS » Գարեգին Բաղրամյանը՝ ջրի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման մասին

TV SERIES


Գարեգին Բաղրամյանը՝ ջրի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման մասին



«Վարձակալության պայմանագրի համաձայն` «Վեոլիա ջուր» ընկերությունը օգոստոսի 1-ից մինչև 10-12-ը պարտավոր է ներկայացնել սակագնի վերանայման հայտ՝ ելնելով չորս հիմնական գործոնից։ Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը։
«Դա ջրի փաստացի սպառման ծավալն է համեմատած բազիսային ծավալների հետ, սղաճը, էլեկտրաէներգիայի գինը և իր՝ այլ գործունեությունից ստացվող եկամուտները: Օգոստոսին հայտ կներկայացնի, սակայն չեմ կարծում, որ էական փոփոխություններ լինեն»,- նշեց Գարեգին Բաղրամյանը։
Անդրադառնալով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը՝ ՀԾԿՀ նախագահն ասաց, որ Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման խնդիր չեն դնում առնվազն մինչև փետրվարի 1-ը:
«Այն գումարները, որոնք կառաջանան էներգահամակարգում՝ գազի գնի բարձրացման հետ կապված, կառավարելի են, և ներքին ռեսուրսների հաշվին կարող ենք այդ հարցը լուծել»,- ընդգծեց Գարեգին Բաղրամյանը։

Новые фильмы

Новые Мультфильмы

Գարեգին Բաղրամյանը՝ ջրի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման մասին » EREVAN.TV