ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
EREVAN.TV » ENEWS » Թաթոյանը՝ ոստիկանների կողմից քաղաքացուն բերման ենթարկելու տեսանյութի մասին

TV SERIES


Թաթոյանը՝ ոստիկանների կողմից քաղաքացուն բերման ենթարկելու տեսանյութի մասին



«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր խորհրդարանում Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանից հետաքրքրվեց, թե Կապանի հայտնի դեպքերի և դիմակ չկրելու համար քաղաքացուն բերման ենթարկելու մասին համացանցում տարածված տեսանյութի վերաբերյալ ինչ գործընթաց է իրականացվում։
Անդրադառնալով ոստիկանների կողմից քաղաքացուն բերման ենթարկելու տեսանյութին՝ Արման Թաթոյանը նշեց, որ այն ուսումնասիրել են և աշխատակազմին հանձնարարվել է այցելել ոտիկանության բաժին՝ տեսակցելու բերված ենթարկվածին և ծանոթանալու փաստաթղթերին:
«Ուզում եմ հատուկ նշեց, որ ոստիկանությունն ունի ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ, այդ թվում՝ ձեռնաշղթա գործադրելու հնարավորություն: Ինչպես ցանկացած իրավական պետությունում, այնպես էլ Հայաստանում, իրավախախտում թույլ տված ցանկացած անձ պետք է ենթարկվի պատասխանատվության, բայց պետության արձագանքը միշտ պետք է լինի համաչափ այն իրավախախտմանը, որը կատարվում է»,- ասաց Արման  Թաթոյանը:
Օմբուդսմենը նաև հայտնեց, որ բերման ենթարկվածների փաստաբանները հայտնել էին՝ կներկայացնեն բողոք, բայց որքան տեղյակ է, բողոք դեռ չեն ներկայացրել:
Ինչ վերաբերում է Կապանի դեպքերին, ՄԻՊ-ն ասաց, որ այն դետալականացման առումով այնպիսի տվյալներ է պարունակում, որ պահանջում են քրեական վարույթի իրականացում:

Новые фильмы

Новые Мультфильмы

Թաթոյանը՝ ոստիկանների կողմից քաղաքացուն բերման ենթարկելու տեսանյութի մասին » EREVAN.TV