ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
EREVAN.TV » ENEWS » «Լենտեքս» և «Սվետտեքս» ընկերություններում բավական մեծ թվով աշխատակիցներ վարակված են

TV SERIES


«Լենտեքս» և «Սվետտեքս» ընկերություններում բավական մեծ թվով աշխատակիցներ վարակված են



Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից իրականացրած նմուշառումների արդյունքում Գյումրու երկու խոշոր՝ «Լենտեքս» ու «Սվետտեքս» ընկերություններում վարակակիրների մեծ թիվ է հաստատվել:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ «Լենտեքս»-ում մի քանի օր առաջ արձանագրված 2 վարակակիրների հետ շփվողների շրջանակում  նմուշառումներ իրականացվեցին նախ «Լենտեքս», ապա նաև  «Սվետտեքս»   ընկերություններում, որոնցից պարզ դարձավ, որ բավական մեծ թվով աշխատակիցներ վարակված են:
Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը: «Յուրաքանչյուր հիմնարկում  ՀՎԿԱԿ-ը կոնտակտավորների մեծ շրջանակ է պարզել, որից հետո 2 ընկերությունում էլ իրականացվել են նմուշառումներ, դրանց արդյունքում 20-ից ավելի վարակակիրների օջախ է հայտնաբերվել երկու հիմնարկում էլ: «Սվետտեքս»-ի գործունեությունն այս պահին դադարեցված է, իսկ «Լենտեքս»-ում դեռևս հարցը քննարկվում է»,-նշել է Տիգրան Պետրոսյանը՝ տեղեկացնելով, որ այս պահին բոլոր վարակակիրներին տրված է ինքնամեկուսացման ցուցում:
Հունիսի 9-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 75 հիվանդ է բուժվում, 42-ը Շիրակի մարզի բնակիչներ են։ Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել մարզի 192 բնակիչ։ Մարզում այս պահին տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 621 քաղաքացի, նրանցից 93-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։ 28 հիվանդներ տեղափոխվել են մայրաքաղաք: Արձանագրվել է մահվան 10 դեպք։

Новые фильмы

Новые Мультфильмы

«Լենտեքս» և «Սվետտեքս» ընկերություններում բավական մեծ թվով աշխատակիցներ վարակված են » EREVAN.TV