ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
EREVAN.TV » ENEWS » Եթե պետք լինի, նաեւ գիշերը կմնանք այստեղ․ Նաիրա Զոհրաբյան

TV SERIES


Եթե պետք լինի, նաեւ գիշերը կմնանք այստեղ․ Նաիրա Զոհրաբյան



Եթե անհրաժեշտություն լինի ,մենք նաեւ գիշերը կմնանք այստեղ, կամ հերթափոխով, կամ բոլորով, մենք չենք լքի մեր դիրքերը, սա էլ մեր խրամատն է, մեր պայքարը քաղաքական ուժերի իրենց կարծիքն անարգել արտահայտելու համար է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատագամավոր Նաիրա Զոհրաբյանը։ 
Նա տեղի ունեցածը համարում է հետապնդում եւ լրագրողների հետ զրույցում ասաց, որ դիմելու են միջազգային կառույցներին, եւ արդեն տեղյակ է պահել ԵԽԽՎ իր գործընկերներին։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան խուզարկությւոն է իրականացվել ԲՀԿ առաջնորդի տանը։ Նրան հրավիրել են ԱԱԾ հարցաքննության՝ վկայի կարգավիճակով։ 
Ծառուկյանի կողմանկիցները հավաքվել են ԱԱԾ շենքնի մոտ, որտեղից էլ մոտ հարյուր հոգի բերման  է ենթարկվել։ ԲՀԿ պատգամավորները հայտնել են որ բերման ենթարկվածերի մեջ են եղել նաև պատգամավորներ, որոնք ավելի ուշ ազատ են արձակվել։ Նշենք նաև, որ Գագիկ Ծառուկյանի առնչությամբ ԱԱԾ-ում 3 քրեական գործ է հարուցվել։

Новые фильмы

Новые Мультфильмы

Եթե պետք լինի, նաեւ գիշերը կմնանք այստեղ․ Նաիրա Զոհրաբյան » EREVAN.TV