ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
EREVAN.TV » ENEWS » Ադրբեջանում ուժեղանում են ներքին ճնշումները՝ կապված էնթիկ փոքրամասնությունների հետ. Skynewsarabia

TV SERIES


Ադրբեջանում ուժեղանում են ներքին ճնշումները՝ կապված էնթիկ փոքրամասնությունների հետ. Skynewsarabia



Ադրբեջանական ու թուրքական հիստերիան հասել է իր գագաթնակետին ռազմաճակատում տեղի ունեցած դեպքերի պատճառով, իսկ դրան զուգահեռ Ադրբեջանում ուժեղանում են ներքին ճնշումները՝ կապված էնթիկ փոքրամասնությունների (թալիշներ, ավարներ և լեզգիներ) դժգոհությունների հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին գրում է skynewsarabia-ն՝ ավելացնելով, որ դրան են գումարվում նաև Ադրբեջանի մեծաթիվ մարդկային կորուստները՝ չնայած լոգիստիկ, քաղաքական և բժշկական, ինպես նաև վարձկանների ու ահաբեկիչների տեսքով օգնության ստացումը Թուրքիայից, Վրաստանից, Պակիստանից, Աֆղանստանից:
 
«Դա Ադրբեջանի ղեկավարությանը գցում է բարդ իրավիճակի մեջ հայրենական և միջազգային հանրության առաջ: Եվ սա նրան ստիպեց քաղաքական նպատակներին հասնելու համար փոխել ռազմավարությունը՝ Արցախի վրա հարձակման «լեգիտիմության» չափաբաժինն ավելացնելով, եկեղեցիներն ու քաղաքները ռմբակոծելով», - նշում է լրատվամիջոցը:
 
Լրատվամիջոցը գրում է, որ հարձակվելով եկեղեցու վրա՝ Ադրբեջանը, ինչպես նաև Թուրքիան, փորձում են տարածքային հակամարտության պատրվակով այն վերածել կրոնականի՝ ջիհադիստների մասշտաբով՝ ավելի շատ ծայրահեղականների ու ահաբեկիչների ներգրավելու համար:
 
Ըստ լրատվամիջոցի՝ այս քայլով Ադրեջանը երկու նպատակի է ուզում հասնել՝ դուրս գալ ներքին փակուղուց և կրոնական տեսանկյունից իրավական հիմքեր ստեղծել ամբողջ աշխարհի ահաբեկիչներին ջիհադի շուրջ համախմբելու համար:
 
Կայքը նշում է, որ Ադրբեջանն ու Թուրքիան ելք չունեն այս փակուղում, բացի ռազմի դաշտում նոր իրականություն ստեղծելուց և տեղում նոր հաջողությունների հասնելուց՝ ահաբեկիչների ու ջիհադիստների օգնությամբ, քանի որ իր բանակը չկարողացավ դա անել: Եվ եթե Ադրբեջանը չկարողանա զգալի հաջողությունների հասնել, ապա չի կարողանա նստել բանակցությունների սեղանի շուրջ:

Новые фильмы

Новые Мультфильмы

Ադրբեջանում ուժեղանում են ներքին ճնշումները՝ կապված էնթիկ փոքրամասնությունների հետ. Skynewsarabia » EREVAN.TV