ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
EREVAN.TV » ENEWS » Մինսկի խմբի ուղեղը մահացել է. Թուքիայի խորհրդարանի նախագահ

TV SERIES


Մինսկի խմբի ուղեղը մահացել է. Թուքիայի խորհրդարանի նախագահ

Պատվիրակությամբ Բաքվում գտնվող Թուրքիայի մեջլիսի (խորհրդարան) նախագահ Մուսթաֆա Շենթոփը ելույթ է ունեցել Ադրբեջանի խորհրդարանում և բազում մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին, գրում է ermenihaber.am-ը:
Մեղադրական ակնարկներ է հնչեցրել նաև իր ձևակերպմամբ «Հայաստանին թև ու թիկունք եղողներին»՝ շեշտելով. «Նրանք պետք է կանգնեցնեն այս վտանգավոր խաղը։ Եթե Հայաստանին շարունակեն աջակցություն տրամադրել, ապա այն կսպառնա Կովկասի բոլոր երկրներին»։
Շենթոփը պախարակել է ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքները։
«ԱՄՆ-ի, Ռուսաստանի ու Ֆրանսիայի համանախագահությամբ գործող Մինսկի խումբը հարցը լուծելու փոխարեն անլուծելիության է դատապարտել: Մինսկի խումբը հարցը լուծելու համար մինչև այժմ իրական կամք չի ցուցաբերել»:
Թուրքիայի խորհրդարանի նախագահը չի խուսափել նույնիսկ ամենախիստ ձևակերպումներից՝ մասնավորապես ասելով. «Մինսկի խմբի ուղեղը մահացել է»:

Новые фильмы

Новые Мультфильмы

Մինսկի խմբի ուղեղը մահացել է. Թուքիայի խորհրդարանի նախագահ » EREVAN.TV