ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
EREVAN.TV » ENEWS » ՌԴ ԱԳՆ տեղակալն ու ՌԴ-ում Գերմանիայի դեսպանը քննարկել են իրավիճակը ԼՂ-ում

TV SERIES


ՌԴ ԱԳՆ տեղակալն ու ՌԴ-ում Գերմանիայի դեսպանը քննարկել են իրավիճակը ԼՂ-ում

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն ընդունել է Ռուսաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գեզա Անդրեաս ֆոն Գեյրին, հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից:
Կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: 
Տեղի է ունեցել մտքերի և գնահատականների օգտակար փոխանակում ԱՊՀ տարածքում տիրող իրավիճակի, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շարունակվող ռազմական գործողությունների վերաբերյալ:
Հաստատվել է հոկտեմբերի 10-ին Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարության բոլոր դրույթների կատարմանն այլընտրանքի բացակայությունը:

Новые фильмы

Новые Мультфильмы

ՌԴ ԱԳՆ տեղակալն ու ՌԴ-ում Գերմանիայի դեսպանը քննարկել են իրավիճակը ԼՂ-ում » EREVAN.TV