ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
EREVAN.TV » ENEWS » «Այս պահի դրությամբ էլ իրավիճակը լարված է». Արծրուն Հովհաննիսյան

TV SERIES


«Այս պահի դրությամբ էլ իրավիճակը լարված է». Արծրուն Հովհաննիսյան


Այսօր՝ վաղ առավոտյան, ադրբեջանական ԶՈՒ-երը նորից հարձակողական գործողություններ են ձեռնարկել և՛ հյուսիսային, և՛ հարավային ուղղությամբ»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Նա հայտնեց, որ ավելի համառ մարտեր են ընթացել հարավային ուղղությամբ, որոնց ընթացքում մեր զորքերին հաջողվել է կասեցնել հակառակորդի հարձակողական մի քանի գրոհներն ու հետ շպրտել ելման բնագծեր։
«Երեկ օրվա ընթացքում մեր ՀՕՊ ստորաբաժանումներին մի քանի անգամ հաջողվել է խոցել ադրբեջանական ԱԹՍ-եր, այդ թվում՝ թուրքական արտադրության «Բայրաքթար» տեսակի ԱԹՍ։ Այս պահի դրությամբ էլ իրավիճակը լարված է, մարտական գործողությունները շարունակվում են, բայց ոչ այն ինտենսիվությամբ, որքան ցերեկային ժամերին են լինում»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը:

Новые фильмы

Новые Мультфильмы

«Այս պահի դրությամբ էլ իրավիճակը լարված է». Արծրուն Հովհաննիսյան » EREVAN.TV