ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
EREVAN.TV » ENEWS » Զոհվել է Երևանի Մնջախաղի պետական թատրոնի մնջախաղաց-դերասան Հովհաննես Հաջինյանը

TV SERIES


Զոհվել է Երևանի Մնջախաղի պետական թատրոնի մնջախաղաց-դերասան Հովհաննես Հաջինյանը


 Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում զոհվել է Երևանի Մնջախաղի պետական թատրոնի մնջախաղաց-դերասան Հովհաննես Հաջինյանը: Այս մասին տեղեկանում ենք Մնջախաղի թատրոնի ֆեյսբուքյան էջից:
«Մեր ընկերը, գործընկերը, անզուգական մնջախաղացը անմահացավ։ Միացավ անմահ քաջերի երկնային զորքին։ Հոգիդ Լույսի մեջ՝ սիրելի եղբայր»,- ասված է հրապարակման մեջ:
Հովհաննես Հաջինյանը ծնվել է 1981թ. ապրիլի 10-ին, Երևանում: 2003թ. եղել է «Միմ Ստուդիո» թատերախմբի համահիմնադիրը, որի շրջանակներում մասնակցել է մի շարք փառատոների, մրցույթների և արժանացել մրցանակների: 2013թ.-ից աշխատում էր Երևանի Մնջախաղի պետական թատրոնում` որպես մնջախաղաց-դերասան:

Новые фильмы

Новые Мультфильмы

Զոհվել է Երևանի Մնջախաղի պետական թատրոնի մնջախաղաց-դերասան Հովհաննես Հաջինյանը » EREVAN.TV