ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
EREVAN.TV » ENEWS » France24-ն Ադրբեջանի կողմից կռվող սիրիացի ահաբեկիչների առկայությունը փաստող տեսանյութեր է հրապարակել

TV SERIES


France24-ն Ադրբեջանի կողմից կռվող սիրիացի ահաբեկիչների առկայությունը փաստող տեսանյութեր է հրապարակել


Ֆրանսիական առաջատար «France24» պարբերականը հրապարակել է Ադրբեջանի կողմից Արցախում կռվող սիրիացի ահաբեկիչների առկայությունն ապացուցող մի շարք տեսանյութեր:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ տեսանյութերի մի մասն արված է Սիրիայում գտնվող ճամբարում, մյուս մասը՝ արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում:
Հոդվածի սկզբում լրատվամիջոցը հայտնում է, որ Արցախի դեմ կռվելու համար սիրիացի վարձկան ահաբեկիչներն Ադրբեջան են բերվում Թուրքիայի միջոցով, սակայն, թե՛ Ադրբեջանը, թե՛ Թուրքիան մերժում են ահաբեկիչների առկայությունն իրենց շարքերում:
Տեսանյութերից առաջինում ցուցադրված է Սիրիայում գտնվող ճամբարը, որտեղ ահաբեկիչները վարժանքներ են իրականացնում Ադրբեջան մեկնելուց առաջ: Հաջորդ տեսանյութերն արդեն արված են Ադրբեջանի տարածքում և հիմնականում հենց ահաբեկիչների կողմից, որոնք այդ տեսանյութերը տեղադրել են սոցիալական ցանցերում:


Новые фильмы

Новые Мультфильмы

France24-ն Ադրբեջանի կողմից կռվող սիրիացի ահաբեկիչների առկայությունը փաստող տեսանյութեր է հրապարակել » EREVAN.TV