ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
EREVAN.TV » ENEWS » Զինվորների դիակները հանձնելու դիմաց Ադրբեջանը գումար է պահանջում

TV SERIES


Զինվորների դիակները հանձնելու դիմաց Ադրբեջանը գումար է պահանջում

«Փաստ» օրաթերթը գրում է. «Արդեն 23-րդ օրն է՝ Արցախում ընթանում է թեժ պատերազմ, դաժան պատերազմ, որին ներգրավված են ոչ միայն Թուրքիան, այլև վերջինիս կողմից Ադրբեջան ուղարկված վարձկան ահաբեկիչները։ Պաշտոնական Բաքուն իր ժողովրդին փաստացի ոչ մի հստակ տվյալ չի տրամադրում և հանրությանը պահում է ինֆորմացիոն տոտալ բլոկադայի մեջ, առավել ևս իրենց սպանվածների մասով։
Ավելին, ըստ առկա տեղեկությունների՝ ներկայումս Ադրբեջանում լուրջ դժգոհություններ ու բունտ է հասունանում՝ կապված պատերազմում սպանված բազմահազար ադրբեջանցի զինվորների դիակների հետ։ Ըստ էության, ստեղծվել է մի իրավիճակ, երբ մի կողմից՝ թաքցվում են սպանվածների իրական թվերը, մյուս կողմից՝ հարազատները փաստացի տեղեկություն չունեն իրենց դիակների մասին։

 
Ի դեպ, արդեն իսկ տեղեկություններ են շրջանառվում, որ թշնամական երկրում դիակները տրամադրելու համար գումար են պահանջում մահացած զինծառայողների հարազատներից»:

Новые фильмы

Новые Мультфильмы

Զինվորների դիակները հանձնելու դիմաց Ադրբեջանը գումար է պահանջում » EREVAN.TV