ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
EREVAN.TV » ENEWS » Հայաստանի միակ կին քաղաքապետս կամավորագրվում եմ Հայրենիքի պաշտպանությանը

TV SERIES


Հայաստանի միակ կին քաղաքապետս կամավորագրվում եմ Հայրենիքի պաշտպանությանը



Ես՝ Հայաստանի միակ կին քաղաքապետս, հայտարարում եմ, որ այսօրվանից կամավորագրվում եմ Հայրենիքի պաշտպանությանը և գնալու եմ իմ բաժին հաղթանակի հետևից,այս մասին Ֆեյսբուքի իր էջումգրել է Էջմածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը:
« Ես՝ Հայաստանի միակ կին քաղաքապետս, այս ընթացքում եղել եմ էջմիածնեցի բոլոր քաջ նահատակների հոգեհանգիստներին, կիսել նրանց կանանց, մայրերի ու քույրերի վիշտը և դրանից հետո ամեն անգամ մեղքի զգացումով մտել փափուկ անկողին: Ես տեսել եմ Հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհած 18 տարեկան զինվորների, և ինքս իմ ուժերի ներածի չափով իմ պարտքն ունեմ նրանց առաջ:
Այժմ ես՝ Հայաստանի միակ կին քաղաքապետս, կոչ եմ անում էջմիածնեցի տղամարդկանց այս պահից զինվորագրվել, կազմել կամավորական ջոկատ և միանալ Հայրենիքի պաշտպանությանը:
ԿԱՄԱՎՈՐԱԳՐՎԵԼ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ ՀԵՆՑ ՎԱՂԸ ՄԵԿՆԵԼ ԱՌԱՋՆԱԳԻԾ: Մանրամասներին կտեղեկանաք, երբ գաք քաղաքապետարան կամավորագրվելու» :


Новые фильмы

Новые Мультфильмы

Հայաստանի միակ կին քաղաքապետս կամավորագրվում եմ Հայրենիքի պաշտպանությանը » EREVAN.TV