ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
EREVAN.TV » ENEWS » Շուտով դուք տեսնելու եք, թե ինչպես է համազգային բռունցքը խորտակիչ հարված հասցնելու թշնամուն. Սեֆիլյան

TV SERIES


Շուտով դուք տեսնելու եք, թե ինչպես է համազգային բռունցքը խորտակիչ հարված հասցնելու թշնամուն. Սեֆիլյան



Այս պատերազմը վերջանալու է մեծ հաղթանակով և շատ թանկ է նստելու թշնամու վրա. ոչ միայն Արցախը, այլև Քուռի ամբողջ աջ ափը և Նախիջևանը մաս են կազմելու միացյալ Հայաստանի Հանրապետությանը: Այս մասին այսօր իր ֆեյսբուքյան էջում գրել է Ժիրայր Սեֆիլյանը։
«Արցախաբնակ սիրելի հայրենակիցնե՛ր Կրկին պատերազմ է և կրկին հիմնական ծանրությունը ձեր ուսերին է: Բայց դուք մենակ չեք: Երևանը, Հայաստանի մյուս մարզերը և ամբողջ Սփյուռքը ձեզ հետ են և ձեր թիկունքին են: Սա մի նոր Սարդարապատ է, ուստի համայն հայության և ամբողջ Հայաստանի պատերազմն է: Երբեք չմտածեք, թե Հայաստանի և հայության ռեսուրսն այն է, ինչ դուք եք տեսնում: Մենք դեռ նոր ենք մոբիլիզացվում և կազմակերպվում: Շուտով դուք տեսնելու եք, թե ինչպես է համազգային բռունցքը խորտակիչ հարված հասցնելու թշնամուն: Այս պատերազմը վերջանալու է մեծ հաղթանակով և շատ թանկ է նստելու թշնամու վրա. ոչ միայն Արցախը, այլև Քուռի ամբողջ աջ ափը և Նախիջևանը մաս են կազմելու միացյալ Հայաստանի Հանրապետությանը: Պատերազմի նպատակը հենց այդպիսի միասնական, հզոր և ինքնիշխան պետությունն է: Այդ նպատակի մասին ենք երազում ավելի քան 30 տարի: Դրա համար են իրենց կյանքը զոհաբերում մեր լավագույն զավակները: Մնացե՛ք կանգուն և անսասան Արցախի ազատ լեռների պես»։

Новые фильмы

Новые Мультфильмы

Շուտով դուք տեսնելու եք, թե ինչպես է համազգային բռունցքը խորտակիչ հարված հասցնելու թշնամուն. Սեֆիլյան » EREVAN.TV