ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
EREVAN.TV » ENEWS » Արբանյակային ֆոտո․ Hermes 900-ը և Bayraktar TB2-ը կողք կողքի՝ Եվլախի օդանավակայանում

TV SERIES


Արբանյակային ֆոտո․ Hermes 900-ը և Bayraktar TB2-ը կողք կողքի՝ Եվլախի օդանավակայանում



Հրապարակվել է ադրբեջանական Եվլախի օդանավակայանի արբանյակային պատկերը, որում երևում են չափով և ձևով Elbit Hermes 900 և Bayraktar TB2 անօդաչու սարքերի հետ համընկնող ավիացիոն միջոցներ։
Բաց աղբյուրների ուսումնասիրությամբ զբաղվող թվիթերյան Samir օգտատերը գրում է՝ թեպետ արբանյակային պատկերն արված է ամպամած եղանակի, տարբերակել հնարավոր է։


Ադրբեջանի ԶՈւ անօդաչու թռչող սարքերի պարկի հիմնական մատակարարը Իսրայելն է։ Իսկ սեպտեմբերի 27-ից Արցախում Բաքվի սանձազերծած պատերազմում ակտիվ կիրառվում են նաև Թուրքիայում արտադրված և Թուրքիային պատկանող Bayraktar TB2 անօդաչու սարքեր։ 



Hermes-900 հետախուզական ԱԹՍ-ն իսրայելական Elbit Systems ընկերության արտադրանք է։ ԱԹՍ-ի թռիչքի բարձրությունը մինչև 9144 մ է, տևողությունը՝ 30-36 ժամ: Առավելագույնը կարող է տեղափոխել 1180 կգ, մաքսիմալ արագությունը՝ 220 կմ/ժ:
Bayraktar TB2-ն արտադրում է թուրքական Baykar Makina ընկերությունը։ Այն հարվածային անօդաչու սարք է, որի գործողության շառավիղը 150 կմ է, առավելագույն արագությունը՝ 222 կմ/ժամ, իսկ թռիչքի տևողությունը՝ 24 ժամ։ Անօդաչուի օգտակար բեռնատարողությունը 50 կգ է։

Новые фильмы

Новые Мультфильмы

Արբանյակային ֆոտո․ Hermes 900-ը և Bayraktar TB2-ը կողք կողքի՝ Եվլախի օդանավակայանում » EREVAN.TV