ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
EREVAN.TV » ENEWS » Ինչ է պատմել Արցախում գտնվող ադրբեջանցի ռազմագերին․ տեսանյութ

TV SERIES


Ինչ է պատմել Արցախում գտնվող ադրբեջանցի ռազմագերին․ տեսանյութ



Արցախի հոսպիտալներից մեկում բուժում ստացող ադրբեջանցի ռազմագերի Էմին Բաշխալին Զահիր Օղլուն պատմել է, թե ինչպես են Թուրքիայից ժամանած զինվորական մասնագետները ղեկավարում Արցախի դեմ Ադրբեջանի ծավալած ռազմական ագրեսիան: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանի հրապարակած տեսանյութում ադրբեջանցի ռազմագերին պատմում է, որ դասընթացներ անցկացնելու նպատակով իրենց հետ եկել էին երեք հոգի և ասել էին, որ Թուրքիայից են:

«Դա ակնհայտ էր նրանց խոսելու ձևից և զինվորական հագուստից: Դասընթացները հիմնականում անց էին կացվում նրանց պատրաստած ծրագրով: Դրանք տևեցին 10-15 օր: Նրանք հիմա էլ գտնվում են մեր հրամանատարական կետերում, և առանց նրանց հրահանգների մեր հրամանատարները ինքնուրույն որոշումներ չեն կայացնում»,- ասել է ադրբեջանցի ռազմագերին:



 Էմին Բաշխալին Զահիր Օղլուն նշել է նաև, որ իր առողջական վիճակը նորմալ է, բժիշկները վերքը մշակում են և նոր վիրակապ են դնում:

Новые фильмы

Новые Мультфильмы

Ինչ է պատմել Արցախում գտնվող ադրբեջանցի ռազմագերին․ տեսանյութ » EREVAN.TV