ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
EREVAN.TV » ENEWS » Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրել է իրավիճակը ռազմաճակատում

TV SERIES


Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրել է իրավիճակը ռազմաճակատում



Այսօր ողջ օրվա ընթացքում հակառակորդը Արցախի ողջ սահմանի երկայնքով շարունակել է հարձակվողական գործողությունները տարբեր ուղղություններով։ Ակտիվ են եղել ինչպես հյուսիսային ուղղությամբ, այնպես էլ կենտրոնական և հարավային։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Կենտրոնական հատվածում մարտական գործողություններ են ընթացել կոնկրետ բնակավայրերի ուղղությամբ։ Այդ օջախային մարտերը, որոնք իրենցից ներկայացնում են տարբեր դիվերսիոն խմբերի ներթափանցում կոնկրետ փոքր բնակավայրեր և հանգուցային կետեր, այս պահին էլ շարունակվում են»,- ասաց նա։

Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ տարբեր կետերում ու տարբեր օջախների հատվածում հակառակորդի զորախմբերը փորձել են առաջխաղացում ապահովել ինչպես դեպի արևմուտք, այնպես էլ դեպի հյուսիս ու հյուսիս-արևմուտք։ «Բոլոր առաջխաղացման փորձերը կասեցվել են, որոշ տեղերում հետ են շպրտվել՝ հակառակորդին պատճառելով զգալի թվով կորուստներ, այդ թվում՝ զրահատեխնիկայի։ Հիմնական մարտական գործողություններն ընթանում են հրենատանային համազարկերի, հրետանային միջոցների կիրառմամբ, նվազագույնն հետևակի կիրառությամբ։ Այսօր որոշ հատվածներում կիրառվել են նաև օդային հարձակման միջոցներ, մասնավորապես, նաև դասական մարտավարական օդուժ։ Ինչպես Պաշտպանության բանակը հայտնեց, խոցել են ևս մեկ թուրքական արտադրության Բայրաքթար ԱԹՍ»,- նշեց նա։

Новые фильмы

Новые Мультфильмы

Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրել է իրավիճակը ռազմաճակատում » EREVAN.TV