ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
EREVAN.TV » ENEWS » «Դիվերսիոն խմբերի ներթափանցումները փոքր բնակավայրեր, այս պահին էլ շարունակվում են». Ա. Հովհաննիսյան

TV SERIES


«Դիվերսիոն խմբերի ներթափանցումները փոքր բնակավայրեր, այս պահին էլ շարունակվում են». Ա. Հովհաննիսյան



«Ողջ օրվա ընթացքում հակառակորդը շարունակել է հարձակողական գործողությունները ողջ արցախյան երկայնքով: Ակտիվ է եղել ինչպես հյուսիսային, այնպես էլ կենտրոնական և հարավային ուղղությունը:
Դիվերսիոն գործողություներ են ընթացել կոնկրետ բնակավայրերի ուղղությամբ, այդ օջախային մարտերը, որոնք իրենցից ներկայացնում են, ըստ էության, տարբեր դիվերսիոն խմբերի ներթափանցումներ կոնկրետ փոքր բնակավայրեր և ճանապարհային հանգուցային կետեր, այս պահին էլ շարունակվում են»,- այսօրվա ճեպազրույցում ներկայացնելով իրավիճակը ռազմաճակատում՝ հայտնեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:


«Հարավում, տարբեր կետերի, տարբեր օջախների հատվածներում հակառակորդի տարբեր զորախմբեր փորձել են առաջխաղացում ապահովել՝ ինչպես դեպի արևմուտք, այնպես էլ դեպի հյուսիս և հյուսիս-արևմուտք: Բոլոր փորձերը կասեցվել են, որոշ տեղերում՝ դուրս են շպրտվել՝ հակառակորդին պատճառելով զգալի կորուստներ, այդ թվում՝ զրահատեխնիկայի կորուստներ»,- շարունակեց Ա. Հովհաննիսյանը:


Ըստ նրա, հիմնական գործողություններն ընթանում են հրետանային համազարկերի և հրետանային միջոցների կիրառմամբ. «Որոշ հատվածներում կիրառվել է նաև օդային հարձակողական միջոցներ, մասնավորապես, դասական մարտավարական օդուժ»,- ասաց Հովհաննիսյանը:

Новые фильмы

Новые Мультфильмы

«Դիվերսիոն խմբերի ներթափանցումները փոքր բնակավայրեր, այս պահին էլ շարունակվում են». Ա. Հովհաննիսյան » EREVAN.TV