ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
EREVAN.TV » ENEWS » Եթե ռազմական գործողությունները ՀՀ-ի ամբողջ սահմանին տեղափոխեն Հայաստանը կդիմի ՀԱՊԿ-ին

TV SERIES


Եթե ռազմական գործողությունները ՀՀ-ի ամբողջ սահմանին տեղափոխեն Հայաստանը կդիմի ՀԱՊԿ-ին




Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ռուսական «Ինտերֆաքս» գործակալությանը ու նշել, թե ինչպես  է պատկերացնում ահաբեկիչների հարցի լուծումը։
«Ինտերֆաքս» - Ռազմական գործողությունների էսկալացիայի  և դրանց՝ Հայաստանի ու Ադրբեջանի ամբողջ սահմանի երկայնքով տեղափոխման դեպքում Դուք մտադի՞ր եք դիմել ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին:

Նիկոլ Փաշինյան – Մենք արդեն տեղեկացրել ենք ՀԱՊԿ-ի մեր գործընկերներին ընթացիկ իրավիճակի մասին: Ռուսաստանը հայտարարել է, որ Մոսկվան հավատարիմ կլինի պայմանագրային այն պարտավորություններին, որոնք ունի Հայաստանի հանդեպ անվտանգության ոլորտում: Եթե իրավիճակն այդպես զարգանա, իհարկե, Հայաստանն այդ հարցով կդիմի ՀԱՊԿ-ին, կամ հնարավոր է՝ ուղիղ Ռուսաստանին:

«Ինտերֆաքս» – Վերջին քայլը, որից հետո բանակցություններին վերադարձ չի լինի, դա Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչումն է: Ե՞րբ կլինի այդ կարմիր սահմանագիծը, որից հետո Դուք դա կանեք: Եվ, ի դեպ, երեկ, Թուրքիայի փոխшնախագահ Ֆուադ Օկտայը հայտարարեց, որ եթե Ադրբեջանը պաշտոնապես իրենց դիմի օգնության համար, ապա նրանք կարող են և զորքեր ուղարկել Լեռնային Ղարաբաղ:

Նիկոլ Փաշինյան –  Նրանք արդեն ուղարկել են իրենց զորքը: Եվ դա ընդամնեը պաշտոնական և ոչ պաշտոնական ձևակերպումների հարց է: Եվ Ֆուադ Օկտայի հայտարարությունը Թուրքիայի պատասխանն է այս տարածաշրջանում ռուսաստանյան խաղաղապահների ներկայության հարցի հետ կապված քննարկումներին: Հայաստանը նպատակ չի դրել լինել միակ երկիրը, որը կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Մեր նպատակն է, որպեսզի միջազգային հանրությունը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

Новые фильмы

Новые Мультфильмы

Եթե ռազմական գործողությունները ՀՀ-ի ամբողջ սահմանին տեղափոխեն Հայաստանը կդիմի ՀԱՊԿ-ին » EREVAN.TV