ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
EREVAN.TV » ENEWS » Արցախի ողջ տարածքն այլևս մարտադաշտ է․ Սենոր Հասրաթյան

TV SERIES


Արցախի ողջ տարածքն այլևս մարտադաշտ է․ Սենոր Հասրաթյան




Արցախի Հանրապետության ողջ տարածքն այլևս մարտադաշտ է:Հրթիռահրետանային և օդային հարվածների տակ են հյուսիսից՝ հարավ, արևելքից՝ արևմուտք ընկած բոլոր բնակավայրերը: Այս մասին գրել է ԱՀ ՊՆ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը։

«Եվ այդպես, գրեթե, ամեն օր: Սակայն, արդեն տեսանելի է, որ հակառակորդի բոլոր ծրագրերը, այդ թվում՝ նաև հեռահար հարվածներով ու դիվերսիոն խմբերով ընկճել արցախահայությանը, աստիճանաբար կրախի են մատնվում: Հայ զինվորն օր-օրի սերտելով թշնամու որդեգրած մարտավարության դասերը՝ դառնում է ստեղծված իրադրության տերը, ինչն զգացվում է, ինչպես պաշտպանական բոլոր տեղամասերում ընթացող մարտական գործողություններում, այնպես էլ դիվերսիոն խմբերի  վնասազերծմանն  ուղղված առճակատումներում: Այս տողերը գրում եմ ոչ թե լսածով, այլ քիչ առաջ Կարմիր շուկայի ձորակում իմ տեսածով: Այլ ճանապարհ չունենք, սա գոյապահպանության պատերազմ է և մենք դատապարտված ենք ՀԱՂԹԵԼՈՒ»,-ասվում է նրա գրառման մեջ։

Новые фильмы

Новые Мультфильмы

Արցախի ողջ տարածքն այլևս մարտադաշտ է․ Սենոր Հասրաթյան » EREVAN.TV