ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
EREVAN.TV » ENEWS » Արցախում լրագրողների խմբին փրկել են ադրբեջանական դիվերսիոն խմբավորման հետ «հանդիպումից»

TV SERIES


Արցախում լրագրողների խմբին փրկել են ադրբեջանական դիվերսիոն խմբավորման հետ «հանդիպումից»



Արցախում լրագրողների խումբը հանդիպել է ադրբեջանական դիվերսիոն խմբավորման: Այս մասին հայտնում է Wargonzo բլոգը վարող լրագրող Սեմյոն Պեգովը՝ հայտնելով, որ լրագրողների թվում է եղել նաև իր գործընկեր, ռազմական թղթակից Կրիստինա Մելնիկովան:

Վերջինս բլոգին տրված բացառիկ հարցազրույցում մեկնաբանել է իրավիճակը.
«Մենք մեկնել էինք Ավերատարանոց (նախկին Չանախչի) գյուղ՝ խաղաղ բնակիչների հետ շփվելու համար: Այնտեղ վերջերս հարվածներ են եղել, որքանով ինձ է հայտնի, խաղաղ բնակիչների շրջանում ևս վիրավորներ են եղել: Գյուղում, սակայն, պարզվում է՝ հանգիստ չէր:


Ճանապարհին մեզ հանդիպած աշխարհազորից տեղեկացրին, որ գյուղի տարածքում դիվերսիոն-հետախուզական խմբերի ակտիվություն է նկատվում, որ նրանք անտառին շատ մոտ են, որ կռիվ է սպասվում, հրետանային հարված: Լրագրողներին խնդրեցին թաքնվել, քանի որ իրավիճակն անկանխատեսելի է:


Աշխարհազորը գնաց՝ հարձակմանը դիմագրավելու, իսկ ուղեկցողները լրագրողներին դուրս բերեցին, քանի որ վտանգը, նրանց պնդմամբ, շատ լուրջ էր»:

Новые фильмы

Новые Мультфильмы

Արցախում լրագրողների խմբին փրկել են ադրբեջանական դիվերսիոն խմբավորման հետ «հանդիպումից» » EREVAN.TV