ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
EREVAN.TV » ENEWS » Մակրոնը արթնանում ու քնում է իմ մասին մտքերով․ Ռեջեփ Թայիփ Էրդողան

TV SERIES


Մակրոնը արթնանում ու քնում է իմ մասին մտքերով․ Ռեջեփ Թայիփ Էրդողան



Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին հարձակումներ է գործել իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի վրա, որին, ըստ Թուրքիայի առաջնորդի, բժիշկների կողմից հետազոտվել է պետք, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Ավելի վաղ Մակրոնը մեծ ելույթ էր ունեցել Ֆրանսիայում անջատողականության դեմ պայքարի վերաբերյալ՝ ասելով, որ հանրապետական արժեքների ամրապնդմանն ուղղված համապատասխան օրինագիծը կներկայացվի դեկտեմբերի 9-ին: Իսլամական անջատողականության դեմ պայքարի շրջանակներում Ֆրանսիայի իշխանությունները մտադիր են հատուկ ուշադրություն դարձնել երեխաների կրթությանը: Մակրոնը նաև արտահայտել է Ֆրանսիայի մահմեդականների խորհրդի հետ համատեղ կազմակերպության ստեղծման անհրաժեշտության գաղափարը, որը կօգնի երկրում «լուսավոր իսլամ» կառուցել: Նրա խոսքով, անհրաժեշտ է «Ֆրանսիայում իսլամը ազատել արտաքին ազդեցությունից և խստացնել վերահսկողությունը մզկիթների ֆինանսավորման վրա»: Ի պատասխան Էրդողանը ասել էր, որ իր ֆրանսիացի գործընկերոջը, ով առաջ է քաշել «լուսավոր իսլամի» գաղափարը, անհրաժեշտ է «բուժել իր հոգեկանը»:

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը անընդունելի է համարել Թուրքիայի նախագահի նման հայտարարությունները: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը նույնպես նախկինում դատապարտել էր Թուրքիայի ղեկավարության վիրավորանքները նախագահ Մակրոնի հասցեին: Նա հաստատել է, որ Ֆրանսիան Անկարայից հետ է կանչել իր դեսպանին ՝ խորհրդակցությունների համար:

«Այդ մարդը, որն այժմ ղեկավարում է Ֆրանսիան, արթնանում ու քնում է Էրդողանի մասին մտքերով: Ավելի լավ է իրեն նայի: Նա իսկապես ստուգման կարիք ունի», – Թուրքիայի Մալաթիա քաղաքում ասել է Էրդողանը։
Նա նաև դիմել է աջ ծայրահեղական հոլանդացի քաղաքական գործիչ Գերտ Ուիլդերսին, ով թվիթ էր տեղադրել Թուրքիայի նախագահի վերաբերյալ:
«Եվ մի հոլանդացի պատգամավոր ինչ-որ բան է գրում մեր մասին: Իմացեք ձեր տեղը», – ասել է նա:

Новые фильмы

Новые Мультфильмы

Մակրոնը արթնանում ու քնում է իմ մասին մտքերով․ Ռեջեփ Թայիփ Էրդողան » EREVAN.TV