ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
EREVAN.TV » ENEWS » Հոկտեմբերի 26-ի առավոտյան ուժի մեջ կմտնի ԼՂ հակամարտության գոտում երրորդ հրադադարը. Համատեղ հայտարարություն

TV SERIES


Հոկտեմբերի 26-ի առավոտյան ուժի մեջ կմտնի ԼՂ հակամարտության գոտում երրորդ հրադադարը. Համատեղ հայտարարություն



Լեռնային Ղարաբաղում հրադադարը ուժի մեջ կմտնի տեղական ժամանակով  հոկտեմբերի 26-ի առավոտյան 08:00-ին: Հրադադարի երրորդ փորձը: Այս մասին ասված է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի միացյալ հայտարարության մեջ, որը ներկայացնում ենք ստորև.
«Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջւանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել են պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգունի հետ 2020 թվականի  հոկտեմբերի 24-ին և վերահաստատել են հավատարմությունը հոկտեմբերի 10-ին Մոսկվայում համաձայնեցված հումանիտար հրադադարի իրականացմանը և պահպանմանը, որոնք վերահաստատվել են նաև հոկտեմբերի 17-ին Փարիզում արված հայտարարության մեջ՝ համաձայն Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի 2020 թ. հոկտեմբերի 1-ի համատեղ հայտարարությանը: Հումանիտար զինադադարը ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 26-ին, տեղական  ժամանակով առավոտյան 08: 00-ին (Արևելլյան ժամանակով 12:00-ին)»:
Հայտարարության մեջ ասվում է նաև, որ ԱՄՆ-ը նպաստեց կողմերի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջև  ինտենսիվ բանակցություններին `Հայաստանին ու Ադրբեջանին մոտեցնելով  Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծմանը:

Новые фильмы

Новые Мультфильмы

Հոկտեմբերի 26-ի առավոտյան ուժի մեջ կմտնի ԼՂ հակամարտության գոտում երրորդ հրադադարը. Համատեղ հայտարարություն » EREVAN.TV