ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
EREVAN.TV » ENEWS » «Մինսկի խումբը չի ցանկանում ճնշում գործադրել Հայաստանի վրա»․ Ալիև

TV SERIES


«Մինսկի խումբը չի ցանկանում ճնշում գործադրել Հայաստանի վրա»․ Ալիև



Ադրբեջանը բազմիցս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումների ընթացքում պահանջել է պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Երևանի վրա ճնշում գործադրելու համար, հայտարարել է Իլհամ Ալիևը, այս մասին փոխանցում է «РИА Новости»-ն։
«Ինչպիսի՞ն է Մինսկի խմբի գործունեությունը։ Արդյո՞ք ցանկանում է ճնշում գործադրել։ Ո՛չ. ես այդ հարցը բազմիցս բարձրացրել եմ. եթե ուզում եք հարցի լուծում, ապա պետք է պատժամիջոցներ կիրառել Հայաստանի նկատմամբ։ Դա ձեր ձեռքերում է, իսկ դուք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ եք, դուք կարող եք անհրաժեշտ լուծում տալ հարցին»,- հայտարարել է Ալիևը:
Նրա խոսքով՝ Մինսկի խմբի անդամները տարբեր տեսակետներ ունեն աշխարհում շատ հակամարտությունների վերաբերյալ, սակայն ղարաբաղյան հակամարտության հարցում նրանց դիրքորոշումը համընկնում է։ «Հետաքրքիր է, թե ինչպես է այդպես ստացվում»,- հայտարարել է նա։

Новые фильмы

Новые Мультфильмы

«Մինսկի խումբը չի ցանկանում ճնշում գործադրել Հայաստանի վրա»․ Ալիև » EREVAN.TV