ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
EREVAN.TV » ENEWS » Մենք պետք է հասկանանք, որ սա ճակատագրական պահ է. Նիկոլ Փաշինյան

TV SERIES


Մենք պետք է հասկանանք, որ սա ճակատագրական պահ է. Նիկոլ Փաշինյան



Մենք պետք է հասկանանք, որ սա ճակատագրական պահ է: Այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում, խոսելով պատերազմական իրադրության մասին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց. ՛՛Այս հարցի լուծման մեկ տարբերակ կա. հայ ժողովրդի ամեն ներկայացուցիչ պետք է նույնքան նվիրված լինի, որքան սահմանին կանգնած զինվորները՛՛:


Վարչապետն ասաց նաև, որ բոլոր այն մարդիկ, ովքեր որևէ պատճառով լքել են իրենց վստահված պոստը, տեղը, դիրքը, պետք է իմանան, որ արժանանալու են հանրային պարսավանքի, որևէ պատճառաբանություն չի ընդունվելու:
Նրա խոսքով՝ թեև բոլորս պետք է պատրաստ լինենք կանգնել, դա, սակայն, չի նշանակում, որ չպետք է պատրաստ լինենք փոխզիջման:


՛՛Շատ ծանր է, դժվար է: Մենք պետք է իմանանք, որ չկա որևէ մեկը, ով մեր փոխարեն այս հարցը կլուծի: Եթե մենք ազգովի կանգնենք, Արդբեջանի հետ կառուցողական երկխոսություն կծավալենք։ Եթե չկանգնենք, փախչելու տեղ էլ չենք ունենալու՛՛,-նշեց նա:
Վարչապետը հավելեց, որ, ըստ էության, մենք մեր շահերի եզրագծին ենք գտնվում:

Новые фильмы

Новые Мультфильмы

Մենք պետք է հասկանանք, որ սա ճակատագրական պահ է. Նիկոլ Փաշինյան » EREVAN.TV