ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
EREVAN.TV » ENEWS » Հայ ժողովուրդը պատրաստ է ցավոտ փոխզիջումների, բայց ոչ՝ Ղարաբաղի կապիտուլյացիայի. Փաշինյան

TV SERIES


Հայ ժողովուրդը պատրաստ է ցավոտ փոխզիջումների, բայց ոչ՝ Ղարաբաղի կապիտուլյացիայի. Փաշինյան



Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց, որ Ադրբեջանը հիմա առավել ևս ոչ թե Ղարաբաղի հարցի կարգավորում է ուզում, այլ ուզում է առնվազն Ղարաբաղի կապիտուլյացիա։

Փաշինյանը, մասնավորապես, ասաց. ՛՛Հիմա ես ուզում եմ, որ մենք հստակ պատասխանենք մի հարցի՝ պատրա՞ստ է արդյոք հայ ժողովուրդը փոխզիջումների: Ես կարծոմ եմ, որ այո, հայ ժողովուրդը պատրաստ է փոխզիջումների:
Կարող եմ ասել, որ հայ ժողովուրդը պատրաստ է նույնիսկ ցավոտ փոխզիջումների, բայց արդյոք հայ ժողովուրդը պատրա՞ստ է կապիտուլյացիայի: Ես կարծում եմ, որ հայ ժողովուրդը որևէ պարագայում պատրաստ չէ կապիտուլյացիայի: Հայ ժողովուրդը պետք է ռեսուրսներ գտնի դիմակայելու և իր իրավունքները պաշտպանելու համար՛՛:

Նրա խոսքով՝  անհնար է պատկերացնել, որ հայ ժողովուրդը կգնա կապիտուլյացիայի: ՛՛Մենք պետք է ռեսուրսներ գտնենք՝ մեր շահերը պաշտպանելու համար: Մենք պետք է անենք այնպես, որ Ադրբեջանի պահանջը լինի ոչ թե Ղարաբաղի կապիտուլյացիան, այլ փոխզիջումը, Բաքվի համար ընդունելի լինի փոխզիջումային տարբերակը: Ադրբեջանը պատրաստ չի եղել, հիմա առավել ևս պատրաստ չէ փոխզիջումների, ինչն էլ խանգարում է հարցի կարգավորմանը՛՛,-նշեց նա:

Новые фильмы

Новые Мультфильмы

Հայ ժողովուրդը պատրաստ է ցավոտ փոխզիջումների, բայց ոչ՝ Ղարաբաղի կապիտուլյացիայի. Փաշինյան » EREVAN.TV