ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
EREVAN.TV » ENEWS » Կեսգիշերն անց հեռախոսազրույց եմ ունեցել ԱՄՆ պետքարտուղարի հետ. Փաշինյանը՝ ԱՄՆ-ից մեր ակնկալիքների մասին

TV SERIES


Կեսգիշերն անց հեռախոսազրույց եմ ունեցել ԱՄՆ պետքարտուղարի հետ. Փաշինյանը՝ ԱՄՆ-ից մեր ակնկալիքների մասին



Այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ինքն ակնկալում է, որ ԱՄՆ-ն կարձագանքի Ադրբեջանի կողմից հրադադարի խախտմանը՝ մատնանշելով, թե ում գործողությունների արդյունքում է խախտվել հրադադարը, և ինչ հետևանքներ են լինելու հրադադարը խախտողի համար: 
Նա, մաասնավորապես, նշեց. ՛՛Հիմա արդեն պարզ է, որ հերթական անգամ չստացվեց հրադադարը պահպանել: Պետք է իմանաք, որ հայկական կողմն ամեն ինչ արել է, որպեսզի հրադադարը պահպանվի: ՊԲ-ն առավոտից շատ զսպված է եղել, այնուամենայնիվ, օրվա երկրորդ կեսին հրադադարը չի պահպանվել:

Չգիտենք, թե ԱՄՆ նախագահն ինչպես կարձագանքի հրադադարի ձախողմանը, բայց կեսգիշերն անց հեռախոսազրույց եմ ունեցել պետքարտուղար Պոմպեոյի հետ, ասել եմ` քանի որ սա իրենց համար առաջին հրադադարն է, իսկ մեզ համար երրորդը, կարող եմ մոտավոր կանխատեսել, թե ինչ է տեղի ունենալու վաղը: Ասել եմ, որ մեծ հավանականությամբ չի պահպանվի հրադադարն ու, մեծ հավանականությամբ, Ադրբեջանը կասի, որ Հայաստանն է մեղավորը՛՛:
Փաշինյանը տեղեկացրեց, որ ԱՄՆ պետքարտուղարին հարցրել է, թե ինչպես են պարզելու, թե ո՛վ է խախտել հրադադարը, և ի՛նչ հետևանքներ են լինելու այն խախտողի համար:

Նա նշեց. ՛՛Կոռեկտ չեմ համարում ասել, թե ինչ է պատասխանել պարոն Պոմպեոն: Հույս ունեմ, որ ԱՄՆ պաշտոնական ներկայացուցիչը կպատասխանի հարցին` արդյոք իրենք պարզեցին, թե ում գործողությունների արդյունքում է խախտվել հրադադարը, եթե պարզեցին` ի՞նչ հետևանքներ է ունենալու խախտած կողմի համար՛՛:
Այնուամեյանիվ, վարչապետը հուսով է, որ արդյունք կտան ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների` Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների ջանքերը:

՛՛Պատկերացնո՞ւմ եք մի իրավիճակ, երբ ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիայի նախագահների հրադադար հաստատելու ջանքերն անցնում են ապարդյուն: Երեք նախագահներն ամենայն անկեղծությամբ են ուզում, որ հրադադարը հաստատվի:
Տերությունների ղեկավարներն իրենց անունն են դնում այդ հրադադարի ջանքերի տակ: Եթե ՌԴ-ն, ԱՄՆ-ն, Ֆրանսիան չեն կարողանում հրադադար հաստատել այս հակամարտության գոտում, սա նշանակում է, որ մենք հենց հիմա ապրում ենք լրիվ ուրիշ աշխարհում ու պետք է հասկանանք, թե ինչ է իրենից ներկայացնում այս աշխարհը: Դեռ հույս ունենք, որ երեք նախագահների ջանքերը կոնկրետ արդյունքներ կտան, բայց, որ այս պահին ունենք այս իրավիճակը, փաստ է՛՛,-ասաց Փաշինյանը:

Новые фильмы

Новые Мультфильмы

Կեսգիշերն անց հեռախոսազրույց եմ ունեցել ԱՄՆ պետքարտուղարի հետ. Փաշինյանը՝ ԱՄՆ-ից մեր ակնկալիքների մասին » EREVAN.TV