ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
EREVAN.TV » ENEWS » Հակառակորդը գրավել է Կուբաթլուն, մոտեցել է Սյունիքի դարպասներին. Հովհաննիսյան

TV SERIES


Հակառակորդը գրավել է Կուբաթլուն, մոտեցել է Սյունիքի դարպասներին. Հովհաննիսյան



Երեկ, ցավոք, երեկոյան ուշ ժամի մարտերի ընթացքում հակառակորդին հաջողվեց գրավել Կուբաթլուն և որոշ ուղղություններով առաջանալ: Այս մասին այսօր ճեպազրույցում ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

՛՛Այսօր վաղ առավոտյան ադրբեջանական զինված ուժերը, որոնց հետ միացած են ահաբեկչական տարբեր կազմակերպություններ, ինչպես նաև այլ պետությունների զինված ուժերի ստորաբաժանումներ, հարավարևելյան ուղղությամբ լայնամասշտաբ հարձակում են ձեռնարկեել մի քանի ուղղություններով միաժամանակ հրետակոծելով և ռմբակոծելով Արցախի քաղաքները: Կա պաշտոնական հաղորդագրություն քաղաքացիական անձանց մասին։


Ողջ օրվա ընթացքում այդ հրոսակախմբերին չի հաջողվել ճեղքել ռազմաճակատը։ Հակարակորդը որոշ տեղերում թվացյալ հաջողություն է ունեցել, սակայն մեր ստորաբաժանումներին հաջողվել է հակագրոհով հետ վերցնել և վերականգնել առաջնագիծը:


Այսօր Հադրութի ուղղությամբ հրետակոծությունը շարունակվել է: Հադրութից հյուսիս գտնվող գյուղերի անտառների հատվածում շարունակվել են դիվերսիոն խմբերի փնտրման և ջախջախման գործողությունները: Որոշ դիվերսիոն խմբեր, թողնելով մեքենաներ, փախել են, բայց մի քանի գյուղերում մարտերը շարունակվում են՝ Շեխեր, Ջիվանիկ, Ազոխ և այլն: Որոնողական և ջախջախման գործընթացները այս ուղղությամբ շարունակվում են։
Հակառակորդը արավարևելյան ուղղությամբ լայնամասշտաբ հարձակում է ձեռնարկել: Թշնամական հրոսակներին, չնայած թվացյալ հաջողություններին, չի հաջողվել ճեղքել հարավարևելյան առաջնագիծը։
Հակառակորդը որոշ տեղերում ունեցավ հաջողություն, նրանք մոտեցել են Սյունիքի դարպասներին, բայց սա ճակատագրական չէ, հաճախ, այո՛, նահանջում ենք, քանզի մարդկանց կյանքը թանկ է։ Զբաղեցնում ենք նոր բնագծեր։ Վիճակը ծանր է, բայց անելանելի չէ։
Բնագծերը փոփոխական են, ես վստահ եմ, որ մենք հաղթելու ենք, այլընտրանք չունենք, սա մեր գոյության կռիվն է՛՛,-ասաց նա:

Новые фильмы

Новые Мультфильмы

Հակառակորդը գրավել է Կուբաթլուն, մոտեցել է Սյունիքի դարպասներին. Հովհաննիսյան » EREVAN.TV