ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
EREVAN.TV » ENEWS » Պոմպեոն պետք է պնդի, որ Ղարաբաղի հարցով Ռոյս-Էնգելի առաջարկն իրականացվի․ Ֆրենկ Փալոնե

TV SERIES


Պոմպեոն պետք է պնդի, որ Ղարաբաղի հարցով Ռոյս-Էնգելի առաջարկն իրականացվի․ Ֆրենկ Փալոնե



Մենք վերջնական պատկերացում կունենայինք, թե որ կողմը խախտեց ԱՄՆ միջնորդությամբ կնքված հրադադարը, եթե ադրբեջանցիները միջազգային դիտորդներին թույլ տային վերահսկել շփման գիծը, ինչպես նախատեսված է Ռոյս-Էնգելի 2015-ի առաջարկով: Այս մասին Twitter-ում գրել է կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն, հայտնում է News.am-ը:

«Պետքարտուղար Մայք Պոմպեոն պետք է պնդի դա»,- նշել է նա:
Ռոյս-Էնգելի առաջարկները, որոնք 2015-ի աշնանը առաջ են քաշել Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Էդ Ռոյսը եւ հանձնաժողովի ներկայիս նախագահ Էլիոթ Էնգելը, նախատեսում են դիպուկահարներին դուրս բերել շփման գծից եւ ավելացնել ԵԱՀԿ դիտորդների թիվը: Նախաձեռնության համաձայն՝ առաջարկվել է նաեւ սահմանների երկայնքով տեղակայել հատուկ տեխնիկա՝ տեղորոշիչներ, որոնք կբացահայտեին հրադադարի ռեժիմը խախտողին: Անցյալ տարի ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ճնշող մեծամասնությամբ ընդունեց օրենսդիր Ջուդի Չուի փոփոխությունը` ի պաշտպանություն Արցախի վերաբերյալ Ռոյս-Էնգելի առաջարկի:

Новые фильмы

Новые Мультфильмы

Պոմպեոն պետք է պնդի, որ Ղարաբաղի հարցով Ռոյս-Էնգելի առաջարկն իրականացվի․ Ֆրենկ Փալոնե » EREVAN.TV