ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
EREVAN.TV » ENEWS » Կեսօրին հրետանի է կիրառվել Բերձոր քաղաքի վրա, կան բազմաթիվ ավերածություններ. ԱՀ ԱԻՊԾ

TV SERIES


Կեսօրին հրետանի է կիրառվել Բերձոր քաղաքի վրա, կան բազմաթիվ ավերածություններ. ԱՀ ԱԻՊԾ



Օրվա ընթացքում Ադրբեջանը կրակի տակ է պահել Արցախի խաղաղ բնակավայրերը, կան տուժածներ, հայտնում է ԱՀ ԱԻՊԾ-ն: Կեսօրին հրետանի է կիրառվել Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի վրա, կան բազմաթիվ ավերածություններ:
 
«Հետկեսօրին թշնամին ռազմական ավիացիայով ռմբակոծել է Մարտունի քաղաքը՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներ, հանրային ու տնտեսական նշանակության օբյեկտներ: Մարդկային կորուստներ չկան: Այստեղ ևս նյութական վնասները շատ են:
 
«Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգով հրթիռակոծվել է նաև Մարտունու շրջանի Ննգի գյուղը: Կասետային ռումբերի հարվածի հետևանքով երեք կին վիրավորում է ստացել: Ամբողջությամբ ավերվել է մեկ տուն, տարբեր աստիճանի վնաս է հասցվել համայնքի այլ տների ու ենթակառուցվածքների ևս»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Новые фильмы

Новые Мультфильмы

Կեսօրին հրետանի է կիրառվել Բերձոր քաղաքի վրա, կան բազմաթիվ ավերածություններ. ԱՀ ԱԻՊԾ » EREVAN.TV