ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
EREVAN.TV » ENEWS » Իրանական թերթը Մակրոնին սատանայի տեսքով է պատկերել

TV SERIES


Իրանական թերթը Մակրոնին սատանայի տեսքով է պատկերել



Իրանական «Վաթանե Էմրուզ» («Հայրենիքն այսօր») թերթը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին սատանայի տեսքով է պատկերել՝ Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարները սատարելու մասին նրա հայտարարություններից հետո, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ֆրանսիայի առաջնորդի ծաղրանկարը տեղադրված է «Փարիզյան իբլիսը (սատանա)» վերնագրով խմբագրականում: Մակրոնը կարմիր դեմքով, սուր ականջներով, գիշատիչ հայացքով եւ ժանիքներով է:
Համարը թողարկվել է ինչպես տպագիր, այնպես էլ առցանց ձեւաչափով:
Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարարությունը կանչել էր ֆրանսիացի դիվանագետին՝ բողոքելով «մարգարեի վիրավորական ծաղրանկարներին ֆրանսիացի պաշտոնյաների համառ աջակցության» դեմ: Գերատեսչությունում դատապարտել եւ անընդունելի էին անվանել Ֆրանսիայի իշխանությունների նման դիրքորոշումը:


Հոկտեմբերի սկզբին Մակրոնը Ֆրանսիայում կրոնական անջատողականության դեմ պայքարի թեմայով մեծ ելույթ էր ունեցել՝ հայտարարելով, որ հանրապետական արժեքների ամրապնդմանն ուղղված համապատասխան օրինագիծը կներկայացվի դեկտեմբերի 9-ին: Ֆրանսիայի ղեկավարը «Ֆրանսիայում իսլամը արտաքին ազդեցությունից ազատելու» եւ մզկիթների ֆինանսավորման վերահսկողությունը խստացնելու անհրաժեշտության մասին գաղափար էր արտահայտել:
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահը, մեկնաբանելով սեպտեմբերի սկզբին Charlie Hebdo երգիծական ամսագրի կողմից Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարների նոր հրապարակումը, ընդգծել էր, որ երկրում կրոնը քննադատելու ազատություն կա: Պատմության ուսուցիչ Սամուել Պատիի սպանությունից հետո Մակրոնը նաեւ հայտարարել է, որ Ֆրանսիայում չեն հրաժարվի ծաղրանկարներ հրապարակելուց:

Новые фильмы

Новые Мультфильмы

Իրանական թերթը Մակրոնին սատանայի տեսքով է պատկերել » EREVAN.TV