ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
EREVAN.TV » ENEWS » ԱՄՆ-ը պետք է դադարեցնի Ադրբեջանի հասանելիությունը SWIFT-ին՝ հրադադարի ռեժիմի խախտման համար

TV SERIES


ԱՄՆ-ը պետք է դադարեցնի Ադրբեջանի հասանելիությունը SWIFT-ին՝ հրադադարի ռեժիմի խախտման համար



ԱՄՆ-ը պետք է դադարեցնի Ադրբեջանի հասանելիությունը SWIFT-ին՝ 2020 թվականի հոկտեմբերի 25-ին Վաշինգտոնում ձեռք բերված հրադադարի համաձայնագիրը խախտելու համար, հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):

«Ի պատասխան Բաքվի կողմից 2020 թ. հոկտեմբերի 25-ին Վաշինգտոնում համաձայնեցված հրադադարի պայմանավորվածության խախտման․․․ ԱՄՆ-ը պետք է դադարեցնի Ադրբեջանի հասանելիությունը SWIFT-ին՝ գլոբալ ցանցին, որը խոշոր ֆինանսական հաստատություններին թույլ է տալիս ապահով կերպով կարեւոր տեղեկատվություն փոխանցել տրանսսահմանային վճարների մասին:
Այս կասեցումը պետք է ուղղված լինի Ադրբեջանի Կենտրոնական բանկին եւ այլ բանկային հաստատություններին, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն ֆինանսավորում են Արցախում եւ Հայաստանում քաղաքացիական օբյեկտների դեմ Ադրբեջանի ռազմական հանցագործությունները»,- ասվում է ANCA-ի ֆեյսբուքյան հաղորդագրության մեջ:


ՀՅԴ Վաշինգտոնի Հայ Դատի գրասենյակը ակտիվ քայլեր է ձեռնարկում Ադրբեջանի նկատմամբ նաեւ տնտեսական պատժամիջոցներ կիրառելու ուղղությամբ: Մասնավորապես` միջազգային դոլարային փոխանցումների SWIFT համակարգից անջատելու դեպքում Ադրբեջանը լուրջ տնտեսական հարված կստանա:

Новые фильмы

Новые Мультфильмы

ԱՄՆ-ը պետք է դադարեցնի Ադրբեջանի հասանելիությունը SWIFT-ին՝ հրադադարի ռեժիմի խախտման համար » EREVAN.TV