ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
EREVAN.TV » ENEWS » «Տարածքների հանձնման գործընթացը սկսվեց Սերժ Սարգսյանի ձեռքով». Արման Մելիքյան

TV SERIES


«Տարածքների հանձնման գործընթացը սկսվեց Սերժ Սարգսյանի ձեռքով». Արման Մելիքյան



Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կարծեմ վաղը ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը պետք է Ժնևում հանդիպի Մինսկի խմբի համանախագահներին ու իր ադրբեջանցի գործընկերոջը: Այդ հանդիպման ընթացքում, ըստ ԱՄՆ-ում ստորագրված հրադադարի պայմանների, նրանք պետք է խաղաղ կարգավորման գործնական (սուբստանտիվ) քայլերի քննարկում անցկացնեն: Ըստ ադրբեջանական կողմի` այդ քայլերը նախատեսում են Արցախի վերադարձն Ադրբեջանի լիակատար ռազմաքաղաքական վերահսկողության տակ: Այժմ մեզ համար ցանկացած կայացած հրադադար կնշանակի տարածքային կորուստների ամրագրում: 2016 թվականին տարածքների հանձնման գործընթացը սկսվեց Սերժ Սարգսյանի թեթև ձեռքով, երբ վերջինս համարեց, որ կորսվածը վերադարձնելու անհրաժեշտություն չկա, թող նրանց տարածն էլ իրենց մնա, միայն թե խաղաղություն տիրի մեր երկրում ու ալամ աշխարհում: Նրա բացած դուռն այսօր էլ փակ չէ ու չի փակվի, եթե մենք շարունակենք հրադադարների միջոցով հողեր փոխանցել թշնամուն: Այն ժամանակ 800 հեկտարը տալով այսօրվա 800.000 կամ ավելի հեկտարը հանձնելն օրինականացրեց»: 

Новые фильмы

Новые Мультфильмы

«Տարածքների հանձնման գործընթացը սկսվեց Սերժ Սարգսյանի ձեռքով». Արման Մելիքյան » EREVAN.TV