ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
EREVAN.TV » ENEWS » «Այսօրով մենք մի ամսով մոտեցանք հաղթանակին». Վ. Գեղամյան

TV SERIES


«Այսօրով մենք մի ամսով մոտեցանք հաղթանակին». Վ. Գեղամյան



Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանում ապրող հասարակությունը բավական պատրաստված է պատերազմին՝ մի շարք տեսանկյուններից։ Եւ չնայած այդ հանգամանքին, այնտեղ ևս ակնկալվում է պատերազմի շուտափույթ ավարտ, ինչը դրսևորվում է, օրինակ, տարաբնույթ խորհրդանշական ամսաթվերի՝ որպես պատերազմի ավարտի օր սպասումով։
     Այսպես, հոկտեմբերի 18-ին, որն Ադրբեջանի պետական անկախության օրն է, կար այդպիսի մեգասպասում հասարակության շրջանում՝ գրգռված մերձիշխանական տեղեկատվական կենտրոնների կողմից (հենց այդ օրը պետք է «գրավվեր Շուշին»)։ Հիմա նույնը կա նոյեմբերի 9-ի համար (այդ օրը նշվում է պետական դրոշի տոնը)։ Միանգամայն օրինաչափ այս երևույթը (մարդը ցանկացած իրադրությունում նախընտրում է որոշակիություն), սակայն, Ադրբեջանում կարող է այլ բնույթ ստանալ, եթե պատերազմի դաշտում ադրբեջանական բանակի հաջողությունների թափը ոչ միայն թուլանա (ինչն արդեն իրողություն է), այլ լիարժեք դադարի։ Իմիջիայլոց, վերջին օրերին նկատվում է, որ Ադրբեջանում ևս աստիճանաբար հասկանում են, որ մեկ ամսում հաջողության են հասել միայն այնտեղ, որտեղ ամենահեշտն էր դա անել և նոր առաջընթացը հեշտությամբ չի տրվելու (թեև հասարակության մեծ մասը դեռ էյֆորիկ տրամադրության մեջ է)։ Պատահական չէ, որ արդեն տևական ժամանակ Ադրբեջանի ղեկավարության կողմից մեծ ուշադրություն է դարձվում տեղեկատվական պայքարին՝ որպես Հայաստանի ու հայության դեմ երկրորդ կարևորագույն ռազմաճակատ. ծավալապաշտական քարտեզներից մինչև ամենատարբեր հարթակների միջոցով ապատեղեկատվության տարածումը կոչված են բարոյալքելու մեր հասարակությանը։
     Այսպիսի պայմաններում դարձյալ էական է դառնում, թե որ կողմում նյարդերը ավելի շուտ տեղի կտան (թե՛ ռազմաքաղաքական ղեկավարության, թե՛ հասարակության շրջանում)։
     Այս ճակատում չպարտվելու երաշխիքներից մեկն այն է, որ չպետք է տրամադրվենք կարճ պատերազմի։ Այն կավարտվի այն ժամանակ, երբ մենք նվաճենք հաղթանակ, իսկ դա կարող է պահանջել շատ ավելի շատ ժամանակ, քան կուզենայինք բոլորս։
     Ուստի պետք է հաշվարկն էսպես կատարել. այսօր ոչ թե սկսվում է պատերազմի երկրորդ ամիսը, այլ այսօրով մենք մի ամսով մոտեցանք հաղթանակին»:

Новые фильмы

Новые Мультфильмы

«Այսօրով մենք մի ամսով մոտեցանք հաղթանակին». Վ. Գեղամյան » EREVAN.TV