ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
EREVAN.TV » ENEWS » Պուտինը Էրդողանի հետ խոսել է Հայաստանի դեմ հարձակում նախապատրաստելու մասի՞ն

TV SERIES


Պուտինը Էրդողանի հետ խոսել է Հայաստանի դեմ հարձակում նախապատրաստելու մասի՞ն



Կրեմլի կայքը տեղեկացնում է, որ թուրքական կողմի նախաձեռնությամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում, ի թիվս այլ հացերի, քննարկվել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը:
«Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրադարձությունների զարգացումը: Ռուսական կողմը խորը մտահոգություն է հայտնել շարունակվող ռազմական գործողությունների, ինչպես նաեւ Մերձավոր Արեւելքից ահաբեկիչների ավելի մասշտաբային ներգրավման կապակցությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ:
Պուտին-Էրդողան հեռախոսազրույցը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ երեկ ադրբեջանական կողմը հրետակոծեց Մեղրիի Իրան-Հայաստան սահմանային ուղեկալը: ՀՀ ՊՆ-ն հայտարարեց, որ դրանից հետո հայկական կողմը իրականացրել է կանխարգելիչ գործողություններ եւ կրկնվելու դեպքում կիրառելու է ողջ զինանոցը:
Մերձավոր Արեւելքից ահաբեկիչների մասշտաբային ներգրավման ու ռազմական գործողությունների շարունակման կապակցությամբ Պուտինի մտահոգությունը կապվա՞ծ է այն բանի հետ, որ հարձակում է նախապատրաստվում Հայաստանի դեմ: Թուրքիայում չեն թաքցնում Նախիջեւանով Ադրբեջանի հետ ընդհանուր ցամաքային սահման ունենալու մտադրությունը, որի նպատակով տարիներ ի վեր Թուրքիան մեծացրել է իր ռազմական ներկայությունը Նախիջեւանում:
Իրանը խոշոր ուժեր է կուտակել Արցախի հետ սահմանակից Խոդա Աֆարինի եւ Նախիջեւանի հետ սահմանակից Ջոլֆա-Ջուղայի հատվածներում եւ հայտարարել, որ թույլ չի տա աշխարհքաղաքական սահմանների փոփոխոթյուն: Դա նշանակում է, որ Իրանում եւս դիտարկում են նման հնարավորությունը:
Հայաստանի դեմ հարձակման դեպքում Ռուսաստանը կանգնելու է իր պայմանագրային պարտավորությունները կատարելու խնդրի առաջ: Մոսկվան ամեն կերպ խուսափում է հակամարտության մեջ ներգրավվելու հեռանկարից, միեւնույն ժամանակ Մինսկի խմբի համանախագահությանն առայժմ չի հաջողվում կանգնեցնել պատերազմը: Ռուսաստանը մասնավորապես հույսեր էր կապում ԱՄՆ-ի հետ, սակայն Վաշինգտոնի հանդիպումը նույնպես արդյունք չի տվել, թեեւ Ժնեւում հոկտեմբերի 29-ին նախատեսվում է շարունակել բանակցությունները համանախագահների եւ ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների մասնակցությամբ:
Իր հերթին, խնդրի առաջ է կանգնում նաեւ Իրանը: Իրանի ԱԳ նախարար Զարիֆը երեկ հայտարարել է, որ արդեն պատրաստ է Ղարաբաղի խնդրի մշտական կարգավորման Թեհրանի առաջարկը, որը կներկայացվի կողմերին: Թեհրանը դեմ չէ խնդիրը Ռուսաստան-Իրան-Թուրքիա-Հայաստան-Ադրբեջան ձեւաչափում քննարկելուն՝ որպես «Մինսկի խմբին լրացուցիչ աջակցություն»: Ռուսաստանն առայժմ հստակ չի արտահայտվել այս կապակցությամբ, քանի որ չի ցանկանում Թուրքիայի մասնակցությունը բանակցային գործընթացին:
Միեւնույն ժամանակ, ռուսական կողմն ակտիվ շփումների մեջ է Թուրքիայի հետ, որը շարունակում է ճնշումները բանակցային կողմ դառնալու նպատակով: Մոսկվայում չեն ուզում կորցնել Ադրբեջանը, միաժամանակ պահպանելով Թուրքիայի հետ հարաբերությունը, սակայն այս սխեման կարծես թե խնդրահարույց է դարձել մի շարք պատճառներով: Ռուսաստանը բոլոր դեպքերում հեռանկարում պարտված է դուրս գալիս, եթե գործընթացին չի մասնակցում հայկական հաղթանակի հիմքով:
Ընդունված է կարծիքը, որ Ռուսաստանը չի կարող լիարժեք զսպել Թուրքիային, ընդ որում՝ այս կարծիքը գեներացվում է նաեւ ռուսական փորձագիտական շրջանակներում: Հայ քաղաքագետ Լեւոն Շիրինյանը հարցնում է՝ ինչպե՞ս կարող է միջուկային տերությունը չկարողանալ զսպել Թուրքիային:

Новые фильмы

Новые Мультфильмы

Պուտինը Էրդողանի հետ խոսել է Հայաստանի դեմ հարձակում նախապատրաստելու մասի՞ն » EREVAN.TV