ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
EREVAN.TV » ENEWS » Մոսկվան և Թեհրանը կրկին միասին պատմություն են գրում, այս անգամ՝ Լեռնային Ղարաբաղում. Hamshahri

TV SERIES


Մոսկվան և Թեհրանը կրկին միասին պատմություն են գրում, այս անգամ՝ Լեռնային Ղարաբաղում. Hamshahri



Իրանի Իսլամական Հանրապետության փոխարտգործնախարար Աբաս Արաքչի ստանձնել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում Իրանի շահերը ներկայացնելու խնդիրը: Այս քայլն անհրաժեշտ էր բանակցությունները միջազգային ավելի բարձր մակարդակի հասցնելու, ինչպես նաև Իրանի Իսլամական Հանրապետության համար այդ խնդրի կարևորությունն ընդգծելու համար, իրանական Hamshahri թերթին հղումով գրում է inosmi.ru-ն։

Թերթը նշում է, որ Իրանն ի սկզբանե ԼՂ հակամարտության հարցում չեզոք դիրք է գրավել, սակայն պարբերաբար դիմել է հակամարտող կողմերին՝ կոչ անելով դադարեցնել ռազմական գործողությունները։

Իրանի համար ռիսկային և մարտահրավերային իրավիճակ 

Թերթն ընդգծում է, որ այս անգամ ղարաբաղյան հակամարտությունը երկու հակամարտող կողմերից բացի ներքաշել է այլ արտաքին խաղացողներ, որոնք իրենց շահերն ունեն Անդրկովկասյան տարածաշրջանում։

Շատերի համար անսպասելի ակտիվություն են ցուցաբերում Թուրքիան և Իսրայելը, որոնցից յուրաքանչյուրը, ելնելով սեփական շահերից, այդ դիմակայությունում բացահայտորեն  գրավել է Ադրբեջանի կողմը, գրում է թերթը՝ հավելելով, որ Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ն որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներ մասնակացում են կարգավորման գործընթացին։

«Իրանն այդ բոլոր խաղացողների ֆոնին երկիր է, որը մտադիր չէ իրավիճակն օգտագործել իր շահերի համար, և առավել ևս չի ձգտում բավարարել բացահայտ շահադիտական շահերը, ի տարբերություն հիշյալ Թուրքիայի և Իսրայելի։ Այնուամենայնիվ, Իրանը որոշակի ռիսկ է տեսնում հակամարտությունից ամբողջովին հեռանալու հարցում, ուստի որոշել է կարգավորման գործընթացի մասնակից դառնալ։ Սակայն անգամ բացառապես քաղաքական-դիվանագիտական բնույթի մասնակցությունն ունի իր ռիսկերը»,- գրում է թերթը։

Մոսկվան և Թեհրանը կրկին միասին պատմություն են գրում, այս անգամ՝ Լեռնային Ղարաբաղում

Լեռնային Ղարաբաղի հարցում, ինչպես և միջազգային խնդիրների բազմաթիվ այլ սյուժեներում, Իրանը գիտակցում է, որ իր դիրքորոշումները և նպատակները համընկնում են Ռուսաստանի դիրքորոշումների հետ։

Թերթը նշում է, որ Թեհրանն ու Մոսկվան Սիրիայում դիմակայության ակտիվ դերակատարներ են եղել և երկու կողմերն էլ այստեղ էլ դեմ առ դեմ առերևսվել են Էրդողանին և նրա էքսպանսիոնիստական արտաքին քաղաքականությանը։ Ակնհայտ է, որ Անկարայի նպատակները Սիրիայում շատ հեռու են Մոսկվայի և Թեհրանի նպատակներից։ Ինչպես և բոլորովին վերջերս պարզ դարձավ Աստանայում սիրիական կարգավորման շուրջ խորհրդակցությունների ընթացքում, Վլադիմիր Պուտինն ու Հասան Ռոհանին ստիպված են մեծ ջանքեր գործադրել, որպեսզի հակամարտող կողմերի միջև խաղաղություն հաստատեն, բայց միաժամանակ երկուսն էլ ստիպված են այդ ճանապարհին թեև ոչ բացահայտ, սակայն հակազդել Ռեջեփ Էրդողանի արտաքին քաղաքական հավակնություններին:
Թերթը նշում է, եթե ԼՂ հակամարտության հարցում Իրանին և Ռուսաստանին, Ֆրանսիային և ԱՄՆ-ին հաջողվի հասնել հակամարտության ինչ-որ լուծման, հնարավոր կլինի ազատվել տարածաշրջանի համար ծանր բեռից։

Новые фильмы

Новые Мультфильмы

Մոսկվան և Թեհրանը կրկին միասին պատմություն են գրում, այս անգամ՝ Լեռնային Ղարաբաղում. Hamshahri » EREVAN.TV